Թանա Լոթ, ժայռային ձևավորում Ինդոնեզիայի Բալի կղզում։ Այստեղ է գտնվում Պուրա Թանահ Լոթ հնագույն հնդկական ուխտագնացության տաճարը (բառացիորեն՝ «Թանահ Լոթի տաճար»), լուսնակարչության համար հայտնի մշակութային և տուրիստական վայր[1]։

Թանա Լոթ
Քարտեզ
Քարտեզ
Մայրամուտը Պուա Թանա Լոթում
Պուրա Բաթու Բոլոնգ, մեկ այլ տաճար Թանա Լոթի շրջանում, գտնվում է Պուրա Թանա Լոթի հյուսիսից քիչ հեռու

Թանա Լոթի տաճար խմբագրել

Թանա Լոթ նշանակում է «Ցամաք ծովում» Բալիերեն լեզվում[2]։ Գտնվում է Թաբանանում Դենպասարից 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, տաճարը գտնվում է ափամերձ ժայռի վրա, որը շարունակաբար ստեղծվել է օվկիանոսի մակընթացության արդյունքում։

Հաճախ պնդում են, որ Թանան 16-րդ դարի ճարտարապետ Դանգ Հյան Նիրարտհայի աշխատանքն է։ Հարավային ափում իր ճամփորդությունների ընթացքում նա տեսել է ժայռային կղզու գեղեցիկ տեղանքը և որոշել է հանգստանալ այնտեղ։ Որոշ ձկնորսներ տեսել են նրան և նրա համար գնել են նվերներ։ Նիրարթան, հետո անցկացրել է գիշերը փոքր կղզում։ Ավելի ուշ նա խոսել է ձկնորսների հետ և պատվիրել է նրանց կառուցել սրբավայր ժայռի վրա, քանի որ նա զգում էր դա սուրբ վայր է բալինական ծովի աստածներին[1]։ Սրբավայրի հիմնական աստվածությունը Դեվա Բարունան կամ Բատարա Սեգարան է,ով ծովի աստվածն է կամ ծովի ուժը և այս օրերին, Նիրարթային պաշտում են նաև այստեղ[3]։

Թանա Լոթի տաճարը կառուցվել է և եղել է բալիական դիցաբանության մի մասը դարեր շարունակ։ Տաճարը համարվում է բալիական ափի յոթ ծովային տաճարներից մեկը։ Ծովային տաճարներից յուրաքանչյուրը ստեղծվել է մյուսի ուղղքայղությամբ,որ ստեղծվի շարք հյուսիս-արևմտյան ափի երկայնքով։ Բալիական դիցաբանության հետ մեկտեղ տաճարը մեծապես կրել է հինդուիզմի ազդեցությունը։

Կա ահավատալիք, որ ժայռոտ կղզու հիմքում թունավոր օձերը պաշտպանում են տաճարը տաճարը չար հոգիներից և ներխուժողներից։ Հավատում են, որ տաճարը պաշտպանում է հսկայական օձը, որը ստեղծվել է Նիրհարթայի պատուհանի ապակեկալից, երբ նա ստեղծել է կղզին։

Վերանորոգում խմբագրել

1980 թվականին, տաճարի դիմային հատվածը սկսել է փշրվել և տաճարի ներսի,կողքերի հատվածը սկսել է դառնալ վտանգավոր[4]։ Հետո ճապոնական ղեկավարությունը տրամադրել է վարկ ինդոնեզիական ղեկավարությանը մոտ 800 միլիարդ ռուփի (480 միլիոն ամերիկյան դոլար[5]), որ պահպանեն պատմական տաճարը և այլ հայտնի վայրեր Բալիի շրջակայքում։ Արդյունքում, Թանա Լոթի «ժայռը» իրականում խելացի կերպով քողարկված արհեստական ժայռ է, որը ստեղծվել է ճապոնաիայի կողմից ֆինանսավորված և հսկվող վերականգնողական և կայունացման ծրագրերի ընթացքում։

Տուրիզմ խմբագրել

 
Սուրբ ջուր Թանա Լոթի տաճարում

Մուտքի տոմսերը արժեն 20․000 ռուփի Ինդոնեզիայի քաղաքացիների համար(15․000 ռուփի երեխաների համար), բայց օտարերկրացիները պետք է վճարեն գնից երեք անգամ ավելի, կամ 60․000 ռուփի(15․000ռուփի երեխաների համար[6])։ Որպեսզի հասնեն տաճարին, այցելուները պետք է քայլեն բալիական շուկայի տեսք ունեցող հուշանվերների խանոջթների միջով, որոնք պատում են դեպի ծով տանող ճանապարհի երկու կողմերը։ Մայրցամաքի ժայռի գագաթներին ստեղծվել են նաև ռեստորաններ տուրիստների համար։

Տեղակայվածություն խմբագրել

Տեսարժան վայրը գտնվում է Բերաբանում,Կեդիրիում, Թաբանանում մոտավորապես 13 կիլոմետր (8 մղոն) Թաբանից հարավ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 South-East Asia on a shoestring. Lonely Planet South-East Asia: On a Shoestring. Lonely Planet Edition 7. Lonely Planet Publications, 1992. 0-86442-125-7, 978-0-86442-125-8. 922. pp257
  2. Philip Hirsch, Carol Warren. The politics of environment in Southeast Asia: resources and resistance. Publisher Routledge, 1998 978-0-203-03017-2. 325 pages. pp 242-244
  3. «Tanah Lot». balistarislad.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
  4. Pringle, p 192-194
  5. 1980 exchange rate of US $1 to Rp 6000 from Gordon De Brouwer, Masahiro Kawai. Indonesian Rupiah in Exchange rate regimes in East Asia Vol 51. Publisher: Routledge, 2004. 0-415-32281-2, 978-0-415-32281-2. 466 pages
  6. «Harga tiket (Ticket Prices)». Tanah Lot website. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանա Լոթ» հոդվածին։