Թայլեր Զելեր
Թայլեր Պոլ Զելեր (անգլ.՝ Tyler Paul Zeller, հունվարի 17, 1990, Վիսեյլիա), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Մեմֆիս Գրիզլիս ակումբում։ Նա նախկին NBA բասկետբոլիստ Էդ Էդերհարդի եղբորորդին է և NBA բասկետբոլիստներ Քոդի Զելերի և Լյուկ Զելերի եղբայրը։
Թայլեր Զելեր Tyler Zeller | ||
Զելերը համալսարանական առաջնության ժամանակ | ||
Ազատ գործակալ
| ||
---|---|---|
Ակումբ | Ազատ գործակալ | |
Դիրքը | Կենտրոնական | |
Ի ծնե տրված անունը | Թայլեր Պոլ Զելեր | |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 17, 1990 (34 տարեկան) | |
Ծննդավայր | Վիսեյլիա | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 213 | |
Քաշ | 115 | |
Դրաֆթ | 17 | |
Դրաֆթի տարի | 2012 | |
Կարիերա սկիզբ | 2012 | |
Համալսարանական կարիերա խմբագրել
2008-09 թվականին Զելերը առաջին երկու հանդիպումները անցկացրել է նախորդ մրցաշրջանի լավագույն բասկետբոլիստ Թայլեր Հանսբրոթի փոխարեն, քանի որ վերջինս լուրջ վնասվածք էր ստացել։ Պենի դեմ հաղթանակած, առաջին խաղում հավաքել է 18 միավոր[1]։
Նոյեմբերի 18-ին Տար Հիլս անցկացրել է երկրորդ հանդիպումը մրցակից Կենտուկիի դեմ։ Հիլսի հաղթանակը զարմանալիորեն հեշտ էր և խաղի ավարտին հաշիվը եղել է 77-58։ Հանդիպման ժամանակ, սակայն, թիմը վնասվածքների նոր ալիքի է բախվել և այս անգամ Զելերը ևս զերծ չի կարողացել մնալ։ Երբ խաղի ավարտին մնացել էր ընդամենը 1;26 րոպե՝ Զելերը պատրաստվում էր կատարել դանկ, սակայն թռիչքի ժամանակ բախվել է Ռամոն Հարիսին և ձախողվել։ Բախումնից հետո Զելերը ընկել է և վնասել իր ձախ դաստակը[1]։
Ռենտգենի արդյունքում պարզվել է, որ Զելերը վնասել է երկու հիմնական ոսկորներ իր ձախ ձեռքի ստորին հատվածում։ Վնասվածքից անմիջապես եկ օր անց նա վիրահատել է իր ձեռքը և վերականգնել կոտրված ոսկորները[2]։ 2009 թվականի հունվարի սկզբին Զելերը հեռացվել է մեկնարկայինից։
2009 թվականի փետրվարի 18-ին Հյուսիսային Կարոլինայի դեմ հանդիպման ժամանակ նա կրկին վերադարձել է խաղադաշտ՝ անցկացնելով 8 րոպե և հավաքելով 2 միավոր։
Հաջորդ մրցաշրջանի ընթացքում Զելերը միջինում հավաքել է 9,3 միավոր և 4,6 անդրադարձ սահմանափակ ժամանակահատվածում[3]։
Հաջորդ մրցաշրջանի ընթացքում միջինում հավաքել է 15,7 միավոր։ Նետումները հավանականությունը կազմել է 54,7%, իսկ անդրադարձների քանակը միջինում կազմել է 7,2։ Այդ տարվա ընթացքում նրա դերը զգալիորել բարձրացել է և նախոորդ 17,4 րոպեի փոխարեն Զելերը խաղադաշտում անցկացրել է 28,1 րոպե[4];
Ավագ տարվա ընթացքում միջինում հավաքել է 16, միավոր՝ 55,3% նետումների հավանականությամբ։ Խաղադաշտում անցկացրել է միջինում 28,2 րոպե[4]։
Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել
Կրիվլեն Կավալիերս (2012–2014) խմբագրել
Զելերը իր թիմակից Հարիսոն Բարնեսի, Քենդալ Մարշալի և Ջոն Հենսոնի հետ միասին դիմել է 2012 թվականի NBA դրաֆթին։ Դրաֆթի ժամանակ ընտրվել է Դալաս Մավերիքս ակումբի կողմից ընդհանուր 17-րդ համարի ներքո և դարձել է իր համալսարանից առաջին շրջափուլում ընտրված չորրորդ բասկետբոլսիտը։ Նույն օրը երեկոյան տեղափոխվել է Կլիվլենդ Կավալիերս։ 2012 թվականի հուլիսի 5-ին սկսնակի պայմանագիր է կնքել Կլիվլենդ Կավալիերսի հետ[5]։
2013 թվականի հոկտեմբերի 11-ին Զելերը վիրահատել է կույրաղիքը, ինչի պատճառով ստիպված էր ժամանակավոր բացակայել խաղերից։ 2013-14 մրցաշրջանի Բրուքլին Նեթսի դեմ դեբյուտային խաղի ընթացքում Զելերը կարողացել է մասնակցել, քանի որ արդեն ապաքինվել էր[6]։
2014 թվականի մարտի 22-ին Հյուսթոն Ռոքեթսի դեմ խաղում հավաքել է 23 միավոր[7]։
Բոստոն Սելտիկս (2014–2017) խմբագրել
2014 թվականի հուլիսի 10-ին Բրուքլինի, Կլիվլենդի և Բոստոնի միջև բազմակողմանի գործարքից հետո Զելերը տեղափոխվել է Բոստոն[8]։ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին [[Լոս Անջելես Լեյքերս]]ի դեմ հաղթանակած խաղում հավաքել է 24 միավոր՝ սահմանելով նոր անձնական ռեկորդ[9]։ 2015 թվականի մարտի 16-ին Ֆիլադելֆիայի դեմ հաղթանակած խաղում Զելերը նոր անձնական ռեկորդ է սահմանել՝ հավաքելով 26 միավոր և թիմին օգնելով հաղթել խաղը[10]։
2015-16 մրցաշրջանը Զելերը սկսել է որպես Սելտիկսի մեկնարկային կենտրոնական, սակայն երեք հանդիպում անց կրկին վերադարձել է փոխարինողների նստարան[11]։ Դեկտեմբերի 16-ին Դեթրյոտ Փիստոնսի դեմ պարտված խաղում 10 րոպե ժամանակահատվածում հավաքել է 12 միավոր[12]։ 2016 թվականի հունլիսի 27-ին նոր պայմանագիր է կնքել Սելտիկսի հետ[13]։
2017 թվականի հուլիսի 2-ին հեռացվել է Սելտիկսից[14]։
Բրուքլին Նեթս (2017–2018) խմբագրել
2017 թվականի սպտեմբերի 12-ին Զելերը պայմանագիր է կնքել Բրուքլին Նեթսի հետ[15]։
Միլուոքի Բաքս (2018) խմբագրել
2018 թվականի փետրվարի 5-ին Զելերը տեղափոխվել Միլուոքի Բաքս՝ Ռաշադ Վոունի և երկրորդ շրջափուլի դրաֆթի պիկի փոխարեն[16]։ 2018 թվականի հոկտեմբերի 13-ին հեռացվել է ակումբից[17]։
Ատլանտա Հոքս (2019) խմբագրել
2019 թվականի մարտի 7-ին Զելերը 10 օրանոց պայմանագիր է կնքել Ատլանտա Հոքսի հետ[18]։
Մեմֆիս Գրիզլիս (2019) խմբագրել
2019 թվականի ապրիլի 5-ին պայմանագիր է կնքել Մեմֆիս Գրիզլիսի հետ, ըսը որի պետք է խաղար ակումբի կազմում մինչև մրցաշրջանի ավարտը[19]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Thompson powers Hansbrough-less UNC past Kentucky; Zeller hurts wrist». ESPN. Associated Press. 2008 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Katz, Andy (2008 թ․ նոյեմբերի 19). «Broken wrist likely to sideline UNC forward Zeller for season». ESPN. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Tyler Zeller Career Stats». CarolinaDaily.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 4,0 4,1 «Tyler Zeller». ESPN. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
- ↑ Cavs sign Dion Waiters, Tyler Zeller
- ↑ Do you remember Tyler Zeller? After missing the entire preseason, the Cavaliers center is working to return to form
- ↑ James Harden scores 37 as Rockets cruise past Cavs
- ↑ Celtics Complete Three-Team Trade
- ↑ Zeller leads Celtics to 113-96 win over Lakers
- ↑ Celtics win 5th straight, 108-89 over 76ers
- ↑ Tyler Zeller 2015-16 Game Log
- ↑ Stellar Tyler Zeller not enough to boost tired Celtics
- ↑ Bulpett, Steve (2016 թ․ հունիսի 29). «Celtics to give qualifying offers to Jared Sullinger, Tyler Zeller». Boston Herald. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Smith, Keith P. (2017 թ․ հուլիսի 2). «Celtics waive Tyler Zeller». CelticsBlog.com. SB Nation. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «NETS SIGN TYLER ZELLER». NBA.com. 2017 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «BUCKS ACQUIRE TYLER ZELLER FROM BROOKLYN NETS». NBA.com. 2018 թ․ փետրվարի 5. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Bucks request waivers on center Tyler Zeller». FoxSports.com. 2018 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Hawks Sign Tyler Zeller To 10-Day Contract». NBA.com. 2019 թ․ մարտի 8. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Memphis Grizzlies sign Tyler Zeller for remainder of the 2018-19 season». NBA.com. 2019 թ․ ապրիլի 5. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Թայլեր Զելերը goheels.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայլեր Զելեր» հոդվածին։ |