Թայբըրն
Թայբըրն (անգլ.՝ Tyburn), գյուղ Միդլսեքս կոմսությունում, այժմ Լոնդոնի Վեսթմինսթեր քաղաքային շրջանում։ 1196-1783 թվականներին համարվել է Լոնդոնում դատապարտյալների մահապատիժ իրականացնելու պաշտոնական վայրը։
Բնակավայր | ||
---|---|---|
Թայբըրն | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Համայնք | Վեստմինստեր | |
Հիմնադրված է | 11-րդ դար թ. | |
| ||
Պատմություն
խմբագրելԳյուղի անունը ծագել է Թայբըրն առվակից (անգլ.՝ Tyburn Brook), որը Թեմզա թափվող Ուեսթբորն գետակի (անգլ.՝ River Westbourne) վտակն է։ Թայբըրն անունը նշանակել է Սահմանային վտակ (Teo Bourne)[1] ։
Թայբըրն տեղանքը հիշատակվում է դեռևս «Ահեղ դատաստանի գրքում» և գտնվել է ժամանակակից Մարմարյա դարպասի տեղում, Օքսֆորդ սթրիթի արևմտյան ծայրում։ Մինչև Օքսֆորդ սթրիթի ի հայտ գալը Թայբըրն գյուղ տանում էին Թայբըրն Ռոուդ (անգլ.՝ Tyburn Road) և Թայբըրն Լեյն (անգլ.՝ Tyburn Lane)։ 1236 թվականից Լոնդոնի անագե խողովակներով ինքնահոսով ջուր է մատակարարվել Թայբըրնի աղբյուրներից։ Ջրից բոլորը կարող էին օգտվել[2]։ Թայբըրնը հին ժամանականերից կատարել է որոշակի հասարակական դեր։ Այստեղ են գտնվել նոր քարեդարյան հուշարձան Օսվուլֆ Սթոունը (անգլ.՝ Oswulf’s Stone), որի անունով է կոչվել Միդլսեքսի տարածքում գտնվող հին անգլիական Օսուլսթոն Հանդրիդ (անգլ.՝ Ossulstone Hundred) համայնքը։ 1851 թվականին, Մարմարյա դարպասի կառուցման ժամանակ հնադարյան քարը թաղվել է, բայց հետագայում հանվել է ցուցադրվել դարպասի կողքին։ 1869 թվականին քարը անհետացել է։
Հին Թայբըրն երկար տարիներ եղել է Լոնդոնի հանցագործների ցուցադրական մահապատիժներ կայացնելու պաշտոնական վայրը։ 1783 թվականից հետո ցուցադրական մահապատիժների վայրը տեղափոխվել է Նյուգեյթի բանտի դիմացի հրապարակ։ 1868 թվականից սկսած ըստ օրենքի մահապատիժները սկսել իրականացվել Նյուգեյթի բանտի պատերից ներս հասարակության աչքից հեռու։
Մահապատիժներ Թայբըրնում
խմբագրել1196 թվականին Թայբըրնում գետի ափին կատարվել է առաջին մահապատիժը և փաստագրվել է։ 1571 թվականին ներկայիս Մարմարյա դարպասի տեղում կառուցվել է Թայբըրնի ծառը (անգլ.՝ Tyburn Tree)։ Այդ եռակի ծառը (անգլ.՝ Triple Tree) սարքված է փայտյա չորսուներից, հիմքում եռանկյուն պրիզմա էր։ Ժողովուրդն այն անվանում էր եռաոտ ծեծանստարան (անգլ.՝ three legged mare)։ Այդ կախաղանի վրա կարելի էր միաժամանակ 24 մարդ կախել։ Նա բարձր դիրք էր գրավում և Լոնդոնի արևմտյան մասում լավ կողմնորոշիչ էր և հանդիսանում էր օրինականության խորհրդանիշ։ Հաճախ օգտագործվել է մասսայական մահապատիժների համար, ինչպես՝ 1649 թվականի հունիսի 23-ին, երբ միանգամից կախել են 23 տղամարդու և մեկ կնոջ։ Մահապատիժներից հետո մարմինները կամ թաղվում էին մոտակայքում կամ հանձնվում էին բժիշկներին անատոմիական փորձերի համար[3]; 1540 թվականին պառլամենտի ընդունած օրենքի համաձայն բժիշկ-վիրաբույժերի գիլդիան (անգլ.՝ Surgeons Guild) միացել է վարսավիների ընկերության (անգլ.՝ Company of Barbers) հետ և այդ միությանը թույլատրվել է փորձերի համար տարեկան մահապատժի ենթարկված չորս հանցագործի դիակ վերցնել[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Gover J.E.B., Allen Mawer and F.M. Stenton The Place-Names of Middlesex. Nottingham: English Place-Name Society, The, 1942: 6.
- ↑ Stephen Inwood, A History of London (New York: Carroll and Graf Publishers, 1998), pg. 125. Also see D. P. Johnson (ed.), English Episcopal Acta, Vol. 26: London, 1189--1228 (Oxford: Oxford Univ. Press for the British Academy, 2003), Doc. 88, pp. 85--86.
- ↑ Mitchell PD, Boston C, Chamberlain AT, et al. The study of anatomy in England from 1700 to the early 20th century. Journal of Anatomy 2011;219(2):91-99. doi:10.1111/j.1469-7580.2011.01381.x.
- ↑ McKenzie, Andrea (2007). Tyburn's Martyrs, Executions in England 1675-1775. London, England: Hambledon Continuum, Continuum Books. էջեր 20, 21. ISBN 978-1847251718.
Գրականություն
խմբագրել- Captain Benson: Tyburn Death Trip: The Lives, Crimes and Executions of the Most Notorious Highwaymen, Murderers and Thieves. Creation Books, New York 2004, ISBN 1-84068-075-X, 624 Seiten (անգլ.)
- Alan Brooke: Tyburn: London’s fatal tree / Alan Brooke & David Brandon. Sutton, Stroud 2004. ISBN 0-7509-2971-5, IX, 246 Seiten. (անգլ.)
- Donald Rumbelow: The Triple Tree: Newgate, Tyburn and Old Bailey. Harrap, London 1982, ISBN 0-245-53877-1, 223 Seiten (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայբըրն» հոդվածին։ |