Թամբակուրծք թարախահան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Թարախահաններ
Տեսակ Թամբակուրծք թարախահան
Լատիներեն անվանում
Mylabris sedilithorax


Թամբակուրծք թարախահան (լատին․՝ Mylabris sedilithorax), թարախահանների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Նեղ, զուգահեռակող, ուռուցիկ, սև մարմնով և 5-10 մմ երկարությամբ ոչ մեծ չափի բզեզ է։ Սպիտակավուն կամ դեղնավուն, մի քանի մանր սև բծերով վերնաթևերն ունեն բաց գույն[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանի էնդեմիկ միջատ է։ Տարածված է Ծաղկունյաց լեռնաշղթայում՝ Ծաղկաձորից մինչև Հանքավան, Ապարան և Արագած լեռան հարավային լանջեր (Անտառուտ գյուղի մոտ և Սևան քաղաքի շրջակայք)[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Ապրում է լեռնատափաստաններում և ենթալպյան մարգագետիններում՝ անտառի վերին եզրի մոտ, հանդիպում` հուլիս-օգոստոս ամիսներին բույսերի ծաղիկների վրա։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն

խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը չափավոր բարձր է, իսկ փոփոխության միտումները՝ անհայտ։

Վտանգ են հանդիսանում անասունների չկարգավորված արածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը և տեսակի՝ կլիմայի կանխատեսվող փոփոխության հետևանքով ալպյան գոտու սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ պայմանավորված ապրելավայրերի կրճատումը։

Պահպանվում է «Հանքավան» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.