Թամար Հարությունյան

հայ թերապևտ, անդրձայնային հետազոտության բժիշկ

Թամար Վահանի Հարությունյան (նոյեմբերի 3, 1951(1951-11-03)[1], Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թերապևտ, անդրձայնային հետազոտության բժիշկ։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1982 թվական)։

Թամար Հարությունյան
Ծնվել էնոյեմբերի 3, 1951(1951-11-03)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և թերապևտ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1976 թվական), վերապատրաստվել Երևանի ախտորոշիչ կենտրոնում (1989 թվական)։ 1976-2001 թվականներին աշխատել է Ապարանի շրջանային կենտրոնական, «էրեբունի» կլինիկական հիվանդանոցներում, Երևանի ախտորոշիչ կենտրոնում, 1996-2001 թվականներին Եմենի Հանրապետությունում, 2001 թվականից՝ «Արմենիա» ախտորոշիչ կենտրոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։