Թաղար Մեծ (Թաղար, Թաղարա, Թաղարա ջուր, Թաղարջուր), գետ ներկայիս Թուրքիայում (Հայկական լեռնաշխարհում), Արածանի գետի ավազանում, նրա աջ տվակը։ Սկիզբ է առնում Խոզաթ քաղաքից հյուսիս։ Հոսում է արևմուտք, ապա՝ հարավ, անցնում Չմշկածագի մոտով և նրանից 25 կմ վրա միանում մայր գետին։ Ջրառատ է, ունի բազմաթիվ վտակներ։ Ընթացքում տեղ-տեղ գոյացնում է լճակներ։ Ավազանն ամբողջապես անտառապատ է[1]։

Թաղար Մեծ
Բնութագիր
ԱվազանԱրածանի
Ջրահոսք
ԱկունքՔաղաք Խոզաթ
ԳետաբերանԱրածանի
Տեղակայում
Հոսող հոսքերԷնդիձոր
ԵրկիրԹուրքիա Թուրքիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 402 — 992 էջ։