Թալլի (անգլ.՝ Tully), ռեժիսոր Ջեյսոն Ռայթմանի ամերիկյան ֆիլմը` ըստ Դիաբլո Քոդիի սցենարի: Նկարահանվել է 2018 թվականին: Ֆիլմի գլխավոր դերերում խաղում են Շարլիզ Թերոնը, Մաքենզի Դևիսը, Մարկ Դուպլասը և Ռոն Լիվինգստոնը: Ֆիլմը պատմում է երեք երեխաների մոր և դայակի ընկերության մասին:

Picto infobox cinema.png
Թալլի
Tully
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվականապրիլի 20, 2018, մայիսի 4, 2018, հուլիսի 12, 2018 և մայիսի 31, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյսոն Ռայթման
ՊրոդյուսերԴիաբլո Քոդի
Սցենարի հեղինակԴիաբլո Քոդի
ԴերակատարներՇարլիզ Թերոն, Մաքենզի Դեյվիս, Ռոն Լիվինգստոն, Mark Duplass?[1] և Marceline Hugot?[1]
ՕպերատորԷրիկ Ստիլբերգ
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունBron Studios?, Denver and Delilah Productions? և Focus Features
Տևողություն94 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականին, Սանդենս ֆիլմերի փառատոնին[2], ԱՄՆ-ում ներկայացվել է 2018 թվականի մայիսի 4-ին: Ֆիլմն արժանացել է հիմնականում դրական արձագանքների քննադատների կողմից, գնահատվել է Թերոնի և Դևիսի խաղը և ֆիլմում ներկայացված ծնողների պատկերը:

ՍյուժեԽմբագրել

Երկու երեխաների մայր Մարլոն հղի է երրորդ երեխայով, և հղիությունը չպլանավորված է: Ջոնան, նրա որդին, զարգացման խնդիրներ ունի, որոնք բժիշկներն անզոր են ախտորոշել: Երբ Մարլոն և նրա ամուսինը` Դրյուն, այցելում են Մարլոյի հարուստ եղբորը` Քրեգին, վերջինս առաջարկում է վճարել գիշերային դայակի համար, սակայն Մարլոն մերժում է: Մարլոն դուստր է ունենում, ում անունն է Միա: Մայրիկը շուտով ուժասպառվում է: Այն բանից հետո, երբ Ջոնան սկզբունքորեն պնդում է, որ ինքը պետք է տեղափոխվի այլ դպրոց, Մարլոն հանձնվում է, սկսում է գիշերային դայակ փնտրել: Այդ գիշեր նրան է այցելում Թալլին: Չնայած սկզբնական քաշվածությանը, Մարլոն և Թալլին մի քանի գիշերվանից հետո ընկերանում են: Թալլին դրսևորվում է որպես լավ դայակ, մաքրում է տունը, կարկանդակներ է թխում Ջոնայի դասընկերների համար: Մի գիշեր Թալլին աշխատանքի է գալիս վատ տրամադրությամբ և ասում, որ վիճել է իր սենյակակցի հետ: Թալլին առաջարկում է գնալ քաղաք` խմելու, և Մարլոն համաձայնում է: Բարում Թալլին հանկարծ ասում է, որ ինքն այլևս չի կարող աշխատել Մարլոյի համար, քանի որ ինքն աշխատանքի էր անցել` «անդունդը կամրջելու» համար և այժմ զգում է, որ ինքն այլևս պետք չէ: Տուն վերադառնալիս Մարլոն ղեկին քնում է և մեքենայով ընկնում գետի մեջ: Մարլոն երազում տեսնում է, թե ինքը ջրի մեջ թակարդն է ընկել, և Թալլին ջրահարսի տեսքով գալիս է նրան փրկելու: Արթնանում է հիվանդանոցում: Բժիշկներն ասում են Դրյուին, որ իր կինը տառապում է գերհոգնածությունից և քնի մեծ պակաս ունի: Երբ բժիշկը հարցնում է դայակի մասին, Դրյուն ասում է, որ շատ բան չգիտի նրա մասին: Հիվանդանոցի աշխատողը հարցնում է դայակի անունը: Պարզվում է, որ Թալլին իրականում գոյություն չունի, այլ միայն Մարլոյի երևակայության արդյունքն է: Մի գիշեր երկու կանայք որոշում են, որ այլևս չպետք է հանդիպեն: Մարլոն տուն է վերադառնում, և Ջոնան ասում է, որ այլևս կարիք չկա իր մաշկը խոզանակով մաքրելու: Մարլոն գնում է խոհանոց` ընտանիքի համար ուտելիք պատրաստելու: Նրա ամուսինն օգնում է նրան:

Դերասանական կազմԽմբագրել

ԱրտադրությունԽմբագրել

2016 թվականի սեպտեմբերի 22-ին «Թալլին» սկսում է նկարահանվել Վանկուվերում, (Բրիտանական Կոլումբիա)[3]: Թերոնն ասում է, որ ինքը նկարահանումների 3.5 ամսվա ընթացքում հավաքել է մոտավորապես 50 ֆունտ` քաշը պահելու համար ուտելով ամբողջ օրը: Նրանից մեկուկես տարի է պահանջվել` նկարահանումներից հետո քաշը վերականգնելու համար[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD — 2001.
  2. D'Alessandro Anthony (January 21, 2018)։ «Charlize Theron, Jason Reitman & Diablo Cody Reteam ‘Tully’ Is Sundance Secret Screening»։ Deadline Hollywood (Penske Business Media)։ Վերցված է January 26, 2018 
  3. «Tully Movie with Charlize Theron Starts Filming in Vancouver»։ What's Filming։ September 22, 2016։ Վերցված է September 27, 2016 
  4. Calvario Liz (April 17, 2018)։ «Charlize Theron Reveals 'Very Long Journey' to Lose 50 Pounds Packed on for 'Tully'»։ Entertainment Tonight (CBS Television Studios)։ Վերցված է April 18, 2018 

Արտաքին հղումներԽմբագրել