Թալիսմանը (Քինգի և Սթրաուբի վեպ)

«Թալիսմանը» (անգլ.՝ The Talisman, հրատարակվում էր նաև որպես «Երկրների բախումը»), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի և Փիթեր Սթրաուբի 1984 թվականին համատեղ գրված վեպ։ Գիրքը 1985 թվականին «Լոկուս» մրցանակի թեկնածու էր[1]։ Վեպի շարունակությունն է հանդիասնում 2001 թվականին գրված Քինգի և Փիթերի «Սև տուն» վեպը, որտեղ արդեն մեծացած Ջեկ Սոյերը հետախուզում է Ֆրենչ-Լենդինգ փոքրիկ քաղաքի սպանությունների շարքը։

Թալիսմանը
անգլ.՝ The Talisman
ՀեղինակՍթիվեն Քինգ և Փիթեր Սթրաուբ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի, սարսափ և մութ ֆենթեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱՄՆ և Նյու Հեմփշիր
ՆախորդՄարդագայլի ցիկլ
ՀաջորդԴա
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 8, 1984
OCLC23114903

Գիրքը նվիրված է հեղինակների մայրերին. «Գիրքը նվիրվում է Ռուֆ Քինգին և Էլվենա Սթրաուբին»։

Սյուժե խմբագրել

12-ամյա տղա Ջեկ Սոյերը իր մոր՝ նախկին դերասանուհի Լիլի Կևին-Սոյերի հետ ճանապարհորդում է ողջ աշխարհով։ Երբ մայրը որդու հետ բնակություն է հաստատում Նոր Անգլիայում՝ «Ալգամբերի» լքված հիվանդանոցում, Ջեկը ծանոթանում է ծեր աֆրոամերիկացի Սպիդի Փարքերի («Տարածաշրջանների հսկիչի») հետ, ով մի անգամ վաղուց փրկել էր Ջեկին առևանգումից։ Տղան և սևամորտն ընկերանում են, և շուտով Սպիդին Ջոկին պատմում է Հովիտների մասին՝ հրաշք տեղի, որտեղ հնարավոր է հայտնվել տհաճ համով հեղուկ խմելով, և որում այստեղի յուրաքանչյուր մարդ ունի իր կրկնօրինակին՝ «երկվորակին»։ Այնտեղ կրիկնօրինակների ծնունդը, մահը և շատ այլ իրադարձություններ զուգահեռ են այս աշխարհին։ Հաճախ կրկնօրինակները կարող են տեղափոխվել զուգահեռ աշխարհ և այտեղ կիսել իրենց «երկվորյակի» մարիմինը։ Որոշ դեպքերում (ինչպես Ջեկինը), մի կրկնօրինակը կարող է մահանալ, սակայն մյուսը մնալ ողջ իր եզակի էությամբ և ճանապարհորդել աշխարհների միջև։

Սպիդին գիտի, որ Ջեկի մայրը, ով Հովիտներում հայտնի էր որպես թագուհի Լաուրա դե Լուիզիանա, մահանում է քաղցկեղից, անդ պատճառով համոզում է տղային մեկնել ողջ Ամերիկայով ինչ-որ Թալիսման գտնելու համար, որը կարող է Լիլիին փրկել մահից։ Խորհրդակցելով մոր հետ և Սպիդիից տեղափոխության համար անհրաժեշտ հեղուկն ու կիթառի մեդիատոր վերցնելով՝ Ջեկը ճամփա է ընկնում և տեղեկանում, որ ինչ-որ Մորգան Սլոուտ երկու աշխարհներում էլ իր համար վտանգ է ներկայացնում։

Հայտնվելով Հովիտներում՝ Ջեկը գտնում է դղյակ, որտեղ հանդիպում է կապիտան Ֆարրենին։ Սպիդի հրամանով Ջեկը կապիտանին ցույց է տալիս կիթառի մեդիատոր, և վերջինս համաձայնվում է օգնել նրան։ Կապիտանը Ջեկին ուղղորդում է դեպի արևմուտք, երբ հանկարծակի հայտնվում է Մարգան Օրրիսը՝ Մորգան Սլոուտի կրկնօրինակը։ Տարբեր մարդիկ օգնում կամ խանգարում են Ջեկին իր որոնումների ժամանակ՝ ինչպես օրինակ մարդագայլերը, որոնք բնակեցնում էին այդ տարածածքը։ Սրանք վայրենի գազաններ չեն, այլ թագավորական հովիվներ կամ թիկնապահներ, ովքեր կարող են հարկ եղած դեպքում փոխել իրենք կերպարանքը։ 16-ամյա գայլը՝ Վոլֆը, Ջեկ Սոյերի կողմից բերվում է Ամերկա և ուղեկցում նրան իր որոնումների ճանապարհին։ Մյուս կողմից, որոշ Գայլեր անցնում են Չարի կողմը, որը փորձում է կանգնեցնել Ջեկին։

Քանի որ գործողությունները զարգանում են Տարածաշրջաններում և ԱՄՆ-ում, կամ ինչպես Ջեկն էր կոչում՝ «Ամերկայի տարածաշրջանում», Ջեկի կյանքի համար վտանգավոր դրությունից փախչում է մյուս աշխարհ։ Սկզբում Գայլի, իսկ հետո իր անկության ընկեր Ռիչարդի ուղեկցությամբ նա պետք է ձեռք բերի Թալիսմանը, մինչև այն կընկնի չաչագործ Մորգան Սլոուտի՝ Ռիչարդի հոր ձեռքը, ով նախկինում եղել էր Ջեկի հոր գործընկերը, ում էլ հետագայում սպանել է։ Նա ցանկանում է խլել բիզնեսը Ջեկի մոր ձեռքից։ Մորգան Սլոուտի կրկնօրինակը՝ Մորգան Օրրիսը, նույնպես պլանավորում է թագուհի Լորայի մահից հետո գրվել Տարածաշրջանները։

Գրելը խմբագրել

Գրելու միտքն առաջին անգամ այցելել է Քինգին, երբ նա ընտանիքի հետ 1977 թվականի սկզբին մեկնել էր Լոնդոն։ Հենց այտեղ նա հանդիպեց Փիթերին և Սյուզան Շթրաուբներին ու նրանց երեխաներին։ Գրողներն ընկերացան։ Քինգն ու իր ընտանիքը երեք ամիս անց լքեցին Լոնդոնը և վերադարձան ԱՄՆ։ Շթրաուբն ու Քինգը շատ են խոսել մինչ գիրք գրելու համար համագործակցելը։ Իրենց հարաբերություններն ավելի սերտացան Սթրաուբի ԱՄՆ տեղափոխվելուց հետո։ Քինգի խոսքերով, Սթրաուբի ժամանելուց հետո խոսակցությունն ավելի լուրջ ձևաչափ ստացավ, և նրանք սկսեցին համագործակցել։ Իրենց ստեղծագործական ընկերությունը շարունակվեց նաև «Թալիսմանի» հրատարակությունից հետո. 1999 թվականին նրանք սկսեցին աշխատել «Սև տուն» (2001 թվական) վեպի շուրջ, որը վերաբերում էր արդեն մեծացած Ջեկ Սոյերին։

Պլանավորվում է նաև Ջեկ Սոյերի մասին երրորդ և վերջին գիրքը։

Տարածքներ խմբագրել

Տարածաշրջաններ խմբագրել

Երբ Ջեկը տեղափոխվում է զուգահեռ իրականություն, նա հայտնվում է այլ աշխարհում, որը ֆիզիկապես ավելի փոքր է, քան իրական աշխարհը։ Ողջ վեպի ընթացքում Ջեկն օգտագործում է չափերի տարբերությունը արագ տեղաշարժվելու համար։ Արևելյան շրջանը ավելի խտաբնակ է և կառավարվում է ավատատիրական համակարգի միջոցով, որի գլուխ կանգնած է թագուհին։ Կենտրոնական շրջանները, որոնք համապատասխանում են ամերիկական հարթավայրերին, իրենցից ներկայացնում են հացահատիկի աճեցման տարածք, որը հայտնի է «Աութփոստ» անունով։ Նրանց հետևում արևմտյան շրջաններն են. սրանք ավերված տարածաշրջաններ են, հայտնի «Այրված հողեր» անունով (նույնականացված է ամերիական հարավ-արևմուտքին, հատկապես Նյու Մեքսիկոյին, որտեղ կատարվում էին ատոմային զենքի փորձարկումներ)։ Այն կարծանվել է ռադիոակտիվության պատճառով և պարունակում է վտանգավոր մուտանտներ։

Ալհամբրա հյուրանոց խմբագրել

Այստեղից է Ջեկը սկսում իր ճանապարհորդությունը։ Այս փտած կառույցը գտնվում է Նյու Հեմփշիրի ափամերձ շրջանում, որը վեպի վերջում ամբողջովին լքված էր, բացառություն էր միայն Ջեկի մայրը։ Նրա կրկնօրինակը Տարածաշրջաններում հանդիսանում էր մահացող թագուհու դղյակը։

Ալհամբրա հյուրանոցը հիշատակվում է նաև «Թոմմինոքերները» վեպում։

Օութլի թափ խմբագրել

Խորտիկարան է Նյու Յորքյան նույնանուն հորինված քաղաքում։ Սեփականատերը՝ Սմոուկին, Ջեկին պահում է որպես վիրտուալ ստրուկ։ Ջեկը անարգում է նրան իր դաժան վերաբերմունքի համար։

Թայեր դպրոց խմբագրել

Տղաների գիշերօթիկ դպրոց Իլինոյսում։ Ջեկն այստեղ է հանդիպում իր ընկեր Ռիչարդին։

Հերոսներ խմբագրել

  • Ջեկ Սոյեր - 12-ամյա դեռահաս, որին նույնիսկ թշնամիներն են գեղեցիկ համարում։
  • Լեսթեր Սպիդի Փարքեր («Տարածաշրջանների հսկիչ») - արտաքնապես նման է ծեր աֆրոամերիկցու, Ջեկի ընկեր։ Ունի հումորի զգացում և գեղեցիկ երգեցիկ ձայն։
  • Մորգան - վեպի գլխավոր բացասական հերոսը։ Մեր աշխարհում հանդիսանում է Մորգան Սլոուտ՝ գեր և ճաղատ տղամարդ, վիրավորված է կյանքից և իր նախկին գործընկեր Ջեկի հորից։ Հովիտներում նա Մորգան Օրրիսն է՝ բարձրահասակ և երկար մազերով, ով տեղի բնակչությանը վախի մեջ է պահում։ Ունի Գայլերից կազմված բանակ։
  • Սուրբ Գարդներ - «Արեգակի լույսի տան»՝ երեխաների մասնագիտացված դպրոցի ղեկավար։ Տարված է Աստվածաշնչով, հանտնի է երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքով։ Մորգանի ընկերն է, Հովիտներում ունի Օսմոնդ անունով կրկնօրինակ, ով ոչ պակաս դաժան է և մտրակով ծեծում է երեխաներին։
  • Վոլֆ - երիտասարդ մարդագայլ, Ջեկի հավատարիմ ընկերը։ Տանել չի կարողանում անարդարությունը և տհաճ հոտերը։
  • Լիլի Կևինյու - Ջեկի մայրը։
  • Ռիչարդ Սլոուտ - Մորգանի որդին, Ջեկի ընկերը։ Չի հավատում ոչ մի գերբնական ուժի, նույնիսկ երբ դրանց ականատեսն է լինում, քանի որ մանուկ հասակում ծանր հոգեբանական հարված է տարել՝ տեսնելով իր հոր աշխարհներով տեղափոխությունը։

Երկրորդական հերոսներ խմբագրել

  • Կապիտան Ֆարրեն - Լաուրա դե Լուիզիանի բանակի ոչ առանց որոշակի դաժանությամբ հրամանատարը։ Փրկում է Ջեկին՝ նրան որպես իր որդի ներկայացնելով։
  • Էլրոյ - Մարդագայլ, որը կարողանում է այծանման կենդանու կերպարանք ընդունել։ Մորգանի ծառա։
  • Սմոուկի Ապդայկ - Ջեկի գործատուներից մեկը, Օութլի թափի սեփականատեր։ Խորամանկ է, ագահ, սպառնում էր Ջեկին հանձնել իր ընկեր ոստիկանին։ Մահանում է խորտիկանոցի Թալիսմանի ուժի ազդեցությամբ պայթյունի ժամանակ։
  • Ռուել - Գարդների/Օսմոնդի որդի։ Մեր աշխարհում լքված երեխա է, որը հակակրանք և անհանգստություն է առաջացնում մարդկանց մոտ։ Հովիտներում Ռուելը Այրված Հողերից դեֆորմացված հրեշ է, ում մարմինը լիքն է որդերով, հրացանը նրան չի կարող վնասել, բայց Ջեկին հաջողվում է սպանել թշնամուն՝ նրա ճակատը խրելով կապիտան Ֆարրենի տված մետաղադրամը։
  • Անդերս - ծերուկ, դեպոյի նախկին տնօրեն։

Շարունակությունը խմբագրել

2001 թվականին Սթիվեն Քինգը և Փիթեր Սթրաուբը ֆրել են «Թալիսմանի» շարունակությունը՝ «Սև տուն» վեպը, որը պատմում է Ջեկ Սոյերի հետագա արկածների մասին, ով մեծացել է և դարձել խուզարկու։ Բացի Ջեկից, վեպի հերոսներից օգտագործվում է միայն Փարքերը։

Publishers Weeklyի տվյալներով 1980-ական թվականներին գիրքը վաճառվել է 880 հազար տպաքանակով[2]։ Հետագայում Berkley հրատարակչության կողմից փափուկ կազմով լույս տեսած գիրքը արդեն մեկ շաբաթ անց առաջին հորիզոնականը գրավեց Նյու Յորք Թայմսի փափուկ կազմով լավագույն գրքերի շարքում, որտեղ մնաց 14 շաբաթ։

Քննադատություն խմբագրել

Քանի որ Քինգը և Սթրաուբը երկուսն էլ հաջողակ և հանրահայտ սարսափ գրողներ էին, այս գրքին սպասում էին անհամբերությամբ։ Հրատարակիչը ֆինանսավորում է բյուջեն 550 000 ԱՄՆ դոլարով և գրում մի քանի հոդված, որտեղ գովերգվում էր գրողների համագործակցությունը և մտորում, թե որը կլինի «ժամակաների ամենասարսափելի վեպը»[3]։

Գրքի ընդունումը, սակայն, ներառում էր ամենավատ (People՝ "Ամենավատ էջեր" հոդվածը) և ամենալավ (Twilight Zone՝ "Տարվա լավագույն վեպ" հոդվածը) արձագանքները[3]։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «1985 Award Winners & Nominees». Worlds Without End. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
  2. George Beahm. Best-sellers of the 80s // Stephen King. From A to Z. An encyclopedia of his life and work. — Կանզաս Սիթի: Andrews McMeel Publishing, 1998. — С. 20. — 251 с.
  3. 3,0 3,1 Nectoux, Tracy. «King, Stephen and Peter Straub: The Talisman». 20th-Century American Bestsellers (database). The University of Illinois at Urbana-Champaign. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել