Թալին աշխարհ

կիսամսյա թերթ

«Թալին աշխարհ», հաս-քաղաքական, տնտեսական, մշակութային կիսամսյա թերթ (մինչև 1990 թվականը՝ երկօրյա)։

Թալին աշխարհ
Տեսակթերթ
Հիմնադրվել է1932
Հրատարակման վայրԹալին

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1932 թվականից Թալինում (մինչև 1990 թվականը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության Թալինի շրջկոմի և ժողպատգամավորների շրջխորհրդի պաշտոնաթերթ, 1932–1953 թվականներին՝ «Բոլշևիկան դրոշով», 1953–1990 թվականներին՝ «Կոմունիզմի դրոշով», 1990–2001 թվականներին՝ «Թալին»)։

Խմբագիրներ՝ Խնկանոս Դանիելյան, Ռուբեն Վրթանեսյան, Հովհաննես Պողոսյան, Բաբկեն Հարոյան, Ղազար Ղազարյան, Սուրեն Դավթյան, Համլետ Խաչատրյան (1992 թվականից)։

Անդրադառնում է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, մարզական առօրյային, հիմախնդիրներին, անվանի հայրենակիցներին, ներկայացնում է երիտասարդ ստեղծագործողներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։