Թալինի սարավանդ, սարավանդ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի լեռնազանգվածի և Ախուրյան գետի միջև։

Բարձրությունը՝ 1250-1800 մ։ Կազմված է նեոգենի և չորրորդականի հրաբխային ապարներից։ Մակերևույթը բլրաթմբային է, թույլ մասնատված։ Կան պարազիտային կոներ, լավային հոսքեր, քարացրոններ։ Մակերևույթի կարևոր տարրերից են Մաստարայի, Զարնջայի և Աշնակի հեղեղատները։ Ցածրադիր մասերում բնական լանդշաֆտը կենսաանապատային է, բարձրադիր մասերում՝ լեռնատափաստանային։ Կան տուֆի, պեմզայի, պեռլիտի պաշարներ։ Անասնապահական, հացահատիկի մշակության, խաղողագործական և պտղաբուծական շրջան է[1][2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 258 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 45 — 150 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 395 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 126