Թալինի շրջան (Սիրիա)

շրջան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թալինի շրջան (այլ կիրառումներ)

Թալինի շրջան (արաբ․՝ ناحية تالين‎‎) Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Բանիասի գավառի 7 շրջաններից մեկը։

Թալինի շրջան
արաբ․՝ ناحية تالين‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՏարտուսի մարզ
Բանիասի գավառ
ՎարչկենտրոնԹալին
Հիմնական լեզուԱրաբերեն
Բնակչություն (2004)4 106
Տարածք28,04
Ժամային գոտիUTC+2

Աշխարհագրություն խմբագրել

Թալինի շրջանը արևելքից եզերում են ալ-Կադմուսի և ալ-Աննազայի, իսկ մյուս երեք կողմերից՝ Բանիասի շրջանը։

Բնակչություն խմբագրել

Վարչական կենտրոնն է Թալին քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 4 106 մարդ բնակչություն[1]։

Վարչական բաժանում խմբագրել

Շրջանն ունի 4 գյուղեր և ավաններ՝

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ավելի կոնկրետ՝ երկրագործությունը։ Դրան նպաստում է միջերկրածովյան մեղմ ու խոնավ կլիման։ Տարածված է այգեգործությունը. մշակում են ձիթապտուղ, արևադարձային և մերձարևադարձային մրգեր, կան ցորենի ու գարու դաշտեր։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
Թալինի շրջանի այգիներ Տեսարան գավառի կենտրոն Բանիաս ետին պլանում՝ Միջերկրական ծով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սիրիայի մարդահամար,2004