Ընտանի բադ (լատին․՝ Anas platyrhynchos, երբեմն՝ Anas platyrhynchos f. domestica, Anas platyrhynchos domesticus, Anas domesticus կամ Anas domestica (Anas boschas domestica)[1][2][3], արուները՝ բադեր, ճուտիկները՝ բադիկներ), բուծվում են մարդու կողմից, ջրլող թռչուններ են, ընտանի թռչունի տարածված և բազմաթիվ տեսակներից մեկն է։ Թռչում են վատ և ոչ հեռու։ Սկիզբ են առել սովորական վայրի բադից կամ կռնչան բադից[1]։ Ընտանի դարձնելու երկար պատմության ընթացքում մարդու կողմից ստեղծվել են ընտանի բադերի բազմաթիվ տեսակներ[4]։ Բադերին բուծում են մսի, հավկիթի[5] և յուղոտ լյարդի համար (Ֆուա գրա), բացի դրանից նրանցից ստանում են փետուր և բմբուլ։

Ընտանի բադեր

Ընտանիացնելու պատմություն խմբագրել

Ծագումը կռնչան բադից խմբագրել

Գոյություն ունի եզրահանգում[1], որ անազատության մեջ դաստիարակվող կռնչան բադերի արդեն երրորդ սերնդից հետո նկատելի են դառնում որոշ փոփոխություններ, ընտանի բադերին հատուկ՝ մարմնի չափերի մեծացում, քայլվածքի անճոռնիություն, թռիչքի փետուրների որոշ մասի գույնի փոփոխություն, բադաքլորների սպիտակ վզնոցի լայնացում և այլն։ Առավել հայտնի Anas ցեղի վայրի տեսականերից միայն կռնչան բադերի արուների պոչի չորս միջին փետուրներն են թեքված դեպի վերև։ Քանի որ նման բան նկատվում է նաև ընտանի բադերի մոտ, և քանի որ հետագայում ներկայում հայտնի ընտանի բադերի բոլոր տեսակներին հատուկ է այս հատկանիշը և կենսաբանորեն ոչնչով չեն տարբերվում կռանչան բադերից և իվերջո քանի որ նրանք բոլորը հերթությամբ խաչասերվում են և տալիս են բեղմնավոր սերունդ, ապա ընտանի բադերի վայրի բադերից՝ հատկապես կռչաններից սերված լինելու կարծիքը պետք է լինի ավելի ճիշտ, քան նրանց մի քանի վայրի տեսակներից առաջանալու տեսակետը[4]։

Բադերը հին աշխարհում խմբագրել

Ընտանի բադերի բազմացումը ըստ երևույթին սկսվել է մոտ 5000 տարի առաջ միջագետքում և հին շումերում։ Մ.թ.ա 4-րդ դարի վերջին 3-րդ դարի սկզբին ուրուկի կավե փորագրված տնտեսական փաստաթղթերի՝ տախտակների, վրա բացի այլ ընտանի կենդանիներից մուտքագրված են անև բադերը և սագերը[6]։ Հին հռոմեացիները ընտանի բադերի մասին չգիտեին և բազմացնում էին միայն ընտանի սագեր։ Նույնիսկ Արիստոտելը (մ.թ.ա 384—322 թվականներին) դեռևս չգիտեր ընտանի բադերի մասին, չնայած որ նրանց մասին հույներին հայտնի էր ավելի հին ժամանակաշրջաններում։ Հռոմեացիների ընտանի բադերը դեռևս լավ էին թռչում և հետևաբար ամբողջությամբ ընտանիացված չէինы[1]: Հին հնդկաստանում մոտ 2000 տարի առաջ ընտանիացվել են հարավարևելյան ասիայից բերված սահող բադերի բնօրինակ ցեղատեսակը[7]։ Ըստայլ տեղեկությունների[8], բադերի ընտանիացնելը սկսվել է եվրոպայում, ասիայում, հյուսիսային աֆրիկայում և հյուսիսային ամերիկայում դեռևս մ.թ.ա հազար տարի առաջ։

Արտաքին տեսք խմբագրել

Սովարական ընտանի բադը շատ նման է կռնչան բադին։ Պետք չէ շփոթել մշկային բադի հետ (Cairina moschata)[2][9]:

Մթերատվություն խմբագրել

Ընտանի բադերին հատուկ է վերարտադրության և մթերատվության հետևյալ ցուցանիշերը[8]։

  • սեռական հասունություն՝ 6-7 ամսական տարիքում
  • ածանություն՝ ձու ածելու մեկ ցիկլի ընթացքում՝ (5—6 ամիս) 90—130 ձու,
  • փետրաթափման տևողություն՝ մոտ 4 ամիս, շերտավորված լուսային ռեժիմում՝ մոտ 2 ամիս, որից հետո ձվադիրություն վերսկսվում է,
  • ձվի զանգվածը՝ 85—90 գրամ,
  • Ձվի ինկուբացիայի ժամկետը՝ 27—28 օր,
  • բադաքլորների կենդանի զանգվածը՝ 3—4 կգ, էգ բադերինը՝ 2—3,5 կգ[8]։

Բադերի ցեղատեսակները խմբագրել

Ըստ մթերատվության բադերի տեսակները բաժանվում են մսատուների, մսա-ձվատու կամ ձվա-մսատու և ածանների[8]։ բադերի տարբեր տեսակներ ժամանակակից բադաբուծման պայմաններում իրենց տեղը զիջել են բարձր արտադրողական արդյունաբերական տեսակներին։

Բազմացում խմբագրել

Տնային պայմաններում խմբագրել

Ընտանի բադերը օգտակար ընտանի թռչուններ են, հերթ բազմացվող և շատ դիմացկուն[2]։

Արդյունաբերական բազմացում խմբագրել

Արդյունաբերակա բազմացման արտադրության հիմնական տեսակ համարվում է միսը։ Նրա արտադրությունը գլխավորապես իրականացվում է մասնագիտացված տնտեսություններում ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Վերջինս ենթադրում է ծնողական խմբերի կրկնակի կամ եռակի կոմպլեկտավորում և ներառում է փետրաթափում ստիպողական արագացում, ինչն էլ նպաստում է ձվադրման ժամկետների երկաարացմանը և ածան հավերի օգտագործմանը։ այս դեպքում տարեկան ծնողական խմբի յուրաքանչյուր բադից ստանում են մոտ 250 ձու[8]։ Բադերի արդյունաբերական բազմացման ժամանակ օգտագործում են վանդակային մարտկոցներ կամ թռչնանոցներ (առանց պարարտացման կամ օրգանական պարարտանյութերով), որոնց մեջ կա սննդի մեխանիկական բաժանմում (համակցված՝ տարախառն կեր), ջրում, ծիրտի մաքրում ինչպես նաև միկրոկլիմայի հսկողություն։ Մսացու ճտերը կերակրվում են մինչև 50-55 օրական տարիքը և հասնում են 2,5 և ավելի կիլոգրամի[8]։ Երբեմն ստեղծում են ձկնաբուծաբադյին տնտեսություններ ձկնաբուծական տնտեսություների տարածքներում, որտեղ բադերին պահում են լճերում և ջրամբարներում[8]։ Ըստ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն տվյալների[10] 2006 թվականին ընտանի բադերի թիվը աշխարհւոմ կազմել է ավելի քան 2,6 մլրդ գլուխ, այդ թվում `դրանց բուծման առաջատար երկրները հետևյալն են՝

Ընտանի բադերի բուծում (հազար գլուխ, 2006)
  Չինաստան 2 035 880
  Ֆրանսիա 74 811
  Վիետնամ 71 700
  Թաիլանդ 56 600
  Հնդկաստան 50 000
  Մալայզիա 40 000
  Մյանմա 37 703
  Հարավային Կորեա 34 000
  ԱՄՆ 28 081
  Ինդոնեզիա 23 720
Всего 2 636 730

Լուսանկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Вагнер Ю. Н. (1890–1907). «Утка». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 2,2 Утки // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  3. Неправильное употребление термина (անգլ.՝ misnomer). По современной классификации домашняя утка не является отдельным подвидом кряквы (Anas platyrhynchos) или самостоятельным видом, а рассматривается лишь одомашненной формой вида A. platyrhynchos.
  4. 4,0 4,1 Darwin C. Ducks—Goose—Peacock—Turkey—Guinea-fowl—Сanary-bird—Gold-fish—Hive-bees—Silk-moths // The Variation of Animals and Plants under Domestication. — Լ., Великобритания: John Murray[en], 1868. — Ch. VIII. — P. 276—287.; 2nd edn., revised. — New York, NY, USA: D. Appleton & Co.[en], 1883. — Ch. VIII. — P. 290—302.(անգլ.)(Ստուգված է 4 Մարտի 2015) Error in Webarchive template: Empty url.
    См. также русский перевод: Дарвин Ч. Утки. Гуси. Павлины. Индейки. Цесарки. Канарейки. Золотые рыбки. Пчелы. Шелковичные черви // Изменение животных и растений в домашнем состоянии = The Variation of Animals and Plants under Domestication / Пер. П. П. Сушкина и Ф. Н. Крашенинникова; под ред. К. А. Тимирязева; вновь пересмотренный проф. Ф. Н. Крашенинниковым и проф. С. Н. Боголюбским. — М.—Л.: ОГИЗ—Сельхозгиз, 1941. — Гл. VIII. — С. 199—206. — 611 с. — (Классики естествознания). — 20 000 экз.(Ստուգված է 10 Մարտի 2015) «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  5. Утки домашние // Сельскохозяйственный словарь-справочник / Глав. ред. А. И. Гайстер. — М.—Л.: Сельхозгиз, 1934.(Ստուգված է 5 Մարտի 2015) Error in Webarchive template: Empty url.
  6. Белицкий Мариан. Шумеры. Забытый мир
  7. Индийские бегунки — древнейшие домашние утки со смешной походкой
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Կաղապար:Источник/БСЭ(Ստուգված է 5 Մարտի 2015) «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  9. Устаревшее название мускусной утки — шипу́н.
  10. «FAOSTAT: ProdSTAT: Crops». Продовольственная и сельскохозяйственная организация ООН. 2006. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 25-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 206