Ընկույզի հաց (ռուս.՝ Ореховый хлеб), լիտվական գունավոր ֆիլմ, որը նկարահանվել է 1977 թվականին, ռեժիսոր Արունաս Ժեբրյունասի կողմից, ըստ Սաուլյուս Շալտյանիսի համանուն պատմվածքի. վերջինս դարձել է նաև ֆիլմի սցենարի հեղինակը։ Առաջին լիտվական տրագիկոմեդիան է[1]։

Ընկույզի հաց
լիտ.՝ Riešutų duona
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և տրագիկոմեդիա
Թվական1977
Լեզուլիտվերեն
ՌեժիսորԱրունաս Ժեբրյունաս
Սցենարի հեղինակՍաուլյուս Շալտյանիս
ԴերակատարներAlgirdas Latėnas?, Էլվիրա Պիշկինայտե, Լեոնիդ Օբոլենսկի և Անտանաս Շուրնա
ՕպերատորԱլգիմանտաս Մոցկուս
ԵրաժշտությունՎյաչեսլավ Գանելին
ԿինոընկերությունԼիտվայի կինոստուդիա
Տևողություն79 րոպե

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Փոքր լիտովյան քաղաք, որտեղ կա միայն մեկ փողոց։ Փողոցի վրա հարևանությամբ ապրում են երկու ընտանիքներ` Շատասները և Կամինսկասները։ Ընտանիքների հայրերի միջև հին խորացված թշնամություն գոյություն ունի։ Թշնամությունն սկսվել է այն ժամանակվանից, երբ Կամինսկասը Շատասովից գնել է կով, որը շուտով սատկել է։ Բայց նրանց երեխաները` Անդրյուս Շատասը և Լյուկա Կամինսկայտեն, սիրում են իրար։ Լուսավոր զգացմունքն ունենում է տխուր, բայց ոչ ողբերգական ավարտ։ Կամինսկասները տեղախոխվում են ուրիշ քաղաք, և Լյուկան ստիպված է լինում բաժանվել Անդրյուսից։ Դրանից հետո նրանք էլ երբեք չեն հանդիպում։

Դերերում խմբագրել

  • Ալգիրդաս Լատենաս՝ Անդրյուս Շատաս
  • Էլվիրա Պիշկինայտե՝ Լյուկա Կամինսկայտե
  • Լեոնիդ Օբոլենսկի՝ Անդրյուսի պապիկը
  • Անտանաս Շուրնա՝ Կամինսկաս, Շատասովի հարևանը
  • Կոստաս Սմորիգինաս՝ Լյուկայի փոքր եղբայրը

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Սաուլյուս Շալտյանիս
  • Բեմադրող ռեժիսոր՝ Արունաս Ժեբրյունաս
  • Բեմադրող օպերատոր՝ Ալգիմանտաս Մոցկուս
  • Կոմպոզիտոր՝ Վյաչեսլավ Գանելին
  • Բեմադրող նկարիչ՝ Ալգիրդաս Նիչուս
  • Հագուստի ձևավորող՝ Վիկտորիյա Բիմբայտե
  • Մոնտաժող՝ Վանդա Սուրվիլենե

Մրցանակներ խմբագրել

1978 թվականին Երևանում կայացած 11-րդ Համամիութենական կինոփառատոնի ժամանակ «Ընկույզի հաց» ֆիլմի ռեժիսոր Արունաս Ժեբրյունասը պարգևատրվել է «Ռեժիսորական վարպետության ինքնաբավության համար» ժյուրիի մրցանակով[2]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Զգացմունքը, որը ծնվել էր ֆիլմում Անդրյուսի և Լյուկայի միջև, շարունակություն է ստանում դերասանների իրական կյանքում. Ալգիրդաս Լատենասը և Էլվիրա Պիշկինայտեն նկարահանումների ընթացքում սիրահարվում են իրար, իսկ դրանց ավարտից շատ չանցած` ամուսնանում են։ Հետագայում նրանք տղա են ունենում։ Ինչպես ծիծաղելով պատմում էր Էլվիրա Պիշկինաետեն, Լիտվայում լեգենդ էր պտտվում, թե իբր երկու երիտասարդների ծնողներն ստիպել են նրանց ամուսնանալ` նրանց մեջ եղած անկեղծ սիրո տեսարանից հետո, որը ցուցադրվել է հեռուստատեսությամբ[3]։

Ծանոթագրությունն խմբագրել

  1. Kubilius, Vytautas. Žanrų kaita ir sintezė. V., 1986,
  2. «Арунас Жебрюнас: Фестивали и премии». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  3. «Elvyra Piškinaitė-Latėnienė: «Savo vyrą įsimyliu vis iš naujo», 2008-06-17». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.