Ընկերուհի (մուլտֆիլմ)
Ընկերուհի, մուլտիպլիկացիոն ֆիլմ`նկարահանված ռեժիսոր Ելենա Գավրիլկոյի ամերիակական ազգային հեքիաթի հիման մոտիվներով։
Ընկերուհի ռուս.՝ Подружка | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Ելենա Գավրիլկո |
Սցենարիստ | Ալեքսանդր Կոստինսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 619 s |
Թվական | 1989 |
Ֆիլմում օգտագործվել են հատվածներ Փոլ Ուինթերի երաժշտությունից։
Մրցանակներ
խմբագրելՍյուժե
խմբագրելՏխուր ծերունին բուխարուց ծխախոտ վառելով ՝ հանում է դեղնած նկարը, որտեղ պատկերված են մի քանի երիտասարդ տղաներ։ Այս նկարը նկարվել է,երբ նա աշխատում էր շոգենավի վրա, ընկնելով տխուր հիշողությունների մեջ, նա հասկանում է, և նրա հաևաններն են մնացել ճայն ու ցուլը։ Վշտերով համակված՝ նա խնձոր է վերցնում, որդեր, կարթը և գնում ձկնորսության։ Նստում է շատ երկար, մինչև մի ձուկ է հայտնվում։ Սակայն նա չի մոտենում խայծին, այլ սկսում է խնձորով խաղալ։ Ծերուկը հասկանում է, որ կարթի վրա պետք է խնձոր դնել։ Այդպես էլ անում է։Մի մեծ ձուկ է բռնում և պահում իր բակի տակառի մեջ։ Շատ մրգեր է հավաքում ու բերում իր նոր ընկերոջ համար ծերուկը, իսկ ձուկն էլ սկսում է ուրախությունից ձեռնածություն անել։ Այդպես ծերունին սկսում է ձվածեղ պատրաստել ձկան համար,և նա հաճույքով ուտում է։ Այդ օրվանից ծերուկը զբաղվում է նրա դաստիարակությամբ՝ սովորեցնում է պատրաստել, ցախ ջարդել, մարզվել, բանջարանոցը փորել, կրակ վառել։ Մեծանում է ձկնիկը, ինքնուրույն է ուտում, փորձում է կատարել տան բոլոր գործերը և տակառի փոխարեն ապրում է ծերունու տանը։ Երեկոյան նրանք միասին պառկում են քնելու, իսկ ընկերուհին նրան օգնում է հանել կոշիկները և ծվարվում է ոտքերի տակ՝ ինչպես կատու։ Օր օրի ավելի մեծանում ու խելացի է դառնում ձուկը։ Որոշելով զվարճացնել իր ընկերուհուն՝ ծերուկը նրան տանում է ձկնորսության։ Ընթացքում նրանց մոտով անցնուոմ է «Սյուզի» լայները, և ծերուկը ընկնում է մտքերի մեջ։ Այդ պահին ձկնիկը, որը մոռացել էր ինչպես են լողում, ընկնում է ջուրը։ Երբ ծերուկը գտնում է նա արդեն սատկել էր։
Մենակյաց ծերուկը թաղում է նրան խնձորենու տակ և շարունակում է իր միայնակ կյանքը։
Հեղինակներ
խմբագրելսցենարիստ | Ալեքսանդր Կոնստանստինսկիյ |
կինոռեժիսոր և անիմատոր | Ելենա Գավրիլկո |
նկարիչ-բեմադրող և անիմատոր | Յուրի Բատանին |
նկարիչներ | Ա․ Չիստովա, Սերգեյ Գլագոլեվ, Ե․ Ստարիկովա, Իրինա Սոբոյանինա, Լյուբով Գորելովա, Ե․ Իսայկինա, Ա․ Պոզին, Վերոնիկա Ախմետովա, Լ․ Վորոբյով |
ռեժիսորի օգնական | Տ․ Խոլոստովա |
մոնտաժոր | Տ․ Սմիրնովա |
օպերատոր | Միխայիլ Դրույան |
ձայնային օպերատոր | Վկադիմիր Կուտուզով |
խմբագիր | Տատյանա Պապարովա |
նկարահանումների խմբի տնօրեն | Նինա Սուչկովա |
Վիդեոնյութեր
խմբագրել- Մուլտֆիլմը թողարկվել է մուլտֆիլմերի DVD-ի«Masters of Russian Animation Volume 4» հավաքածուի մեջ[1]։