Ընթերակայված ինքնասպանություն
Ընթերակայված ինքնասպանություն, ինքնասպանություն, որն իրականացվում է այլ անձի օգնությամբ[1]։ Այս եզրույթը հաճախ կիրառվում է որպես «բժշկի կողմից օժանդակված ինքնասպանություն» / «բժշկական օգնությամբ ինքնասպանություն» եզրույթով, որը ենթադրում է, որ բժիշկը «գիտակցաբար և դիտմամբ մարդուն տալիս է ինքնասպանություն գործելու համար անհրաժեշտ գիտելիքներ կամ միջոցներ (կամ երկուսն էլ), այդ թվում՝ դեղորայքի մահացու չափաբաժինների վերաբերյալ խորհրդատվություն, այդպիսի մահացու դոզաների նշանակում կամ դեղորայքի տրամադրում»[2]։
Բժշկի կողմից օժանդակված ինքնասպանությունը հաճախ շփոթում են էֆթանազիայի հետ։ Էվթանազիայի միջոցով բժիշկն ինքնուրույն ղեկավարում է այն գործիքը, որը հանգեցնում է մահվան՝ սովորաբար մահացու դեղամիջոցը։ Ընթերակայված ինքնասպանության դեպքում անհրաժեշտ է, որ ողջամիտ մարդն ինքնակամ արտահայտի մահանալու իր ցանկությունը և խնդրի տրամադրել դեղամիջոցի չափաբաժինը, որով կավարտվի իր կյանքը։ Տարբերակիչ ասպեկտն այն է, որ բժշկի կողմից օժանդակված ինքնասպանության ընթացակարգը պահանջում է, որ հիվանդն ինքնուրույն կիրառի դեղամիջոցը[3][4]։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Definition of ASSISTED SUICIDE» (անգլերեն)։ www.merriam-webster.com։ Վերցված է 2017-12-11
- ↑ «EUTHANASIA AND ASSISTED SUICIDE (UPDATE 2007)»։ 2011-12-19։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-19-ին։ Վերցված է 2017-12-11
- ↑ Harris, D (2006). "Assisted dying: the ongoing debate" // Postgraduate Medical Journal. — № 82 (970). — С. 479–482. — ISSN 0032-5473.
- ↑ Materstvedt & Kaasa (2002). "Euthanasia and physician-assisted suicide in Scandinavia with a conceptual suggestion regarding international research in relation to the phenomena". // Palliative Medicine. — № 16:19.