Էրքութ Աքբայի սպանություն

Էրքութ Աքբայի սպանություն, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Թուրքիայի վարչական կցորդ, 40-ամյա Էրքութ Աքբայի սպանությունը, որը տեղի է ունեցել 1982 թվականի հունիսի 7-ին։ Սպանության պահին Աքբայն աշխատում էր Լիսաբոնի թուրքական դեսպանությունում։ Աքբայն սպանվել է Լիսաբոնի ծայրամասում գտնվող իր տան մոտ, երբ կեսօրյա ճաշի նպատակով վերադառնում էր տուն։ Սպանվել է մեքենայի մեջ։ Նրա կինը՝ 30-ամյա Նադիդե Աքբայը ևս վիրավորում է ստացել գլխի շրջանում, քանի որ գտնվում էր նույն մեքենայի մեջ՝ Էրքութ Աքբայի հետևում[1]։ Էրքութ Աքբայը մահացել է տեղում, իսկ նրա կնոջը կոմայի մեջ տեղափոխել են հիվանդանոց ու վիրահատության ենթարկել։ Մահացել է 8 ամիս անց՝ 1983 թվականի հունվարի 11-ին Անկարայի հիվանդանոցներից մեկում՝ այդպես էլ դուրս չգալով կոմայից[2]։

Էրքութ Աքբայի լուսանկարը

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպությունը[1]։

Նադիդե Աքբայը ևս աշխատելիս է եղել թուրքական դեսպանությունում։ Զույգն ամուսնացել էր 1970 թվականին։ Հարձակումից հետո նրանց երեխաները՝ 11-ամյա Իլքերը և 5-ամյա Սաադեթը տեղափոխվել են դեսպանության շենք, իսկ ավելի ուշ բարեկամները նրանց տարել են Թուրքիա։ Հաջորդ օրը Աքբայի դին տեղափոխվել է Անկարա: Թաղվել է Ջեբեջի Ասրի գերեզմանատանը։ Ավելի ուշ, Նադիդե Աքբայը ևս թաղվել է այդ գերեզմանատանը։

Պորտուգալական ոստիկանությունը սպանության մեջ կասկածել է Լիբանանից հայազգի 4 մարտիկների, սակայն նրանք այդպես էլ չեն հայտնաբերվել։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «AROUND THE WORLD; Turkish Envoy in Lisbon Is Killed by Gunman (Published 1982)». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2022-09-22-ին.
  2. Turk Wounded in June Attack By Armenian Terrorists Dies