Էրոլ Չարլզ
Սիրիլ Էրոլ Մելքիադես Չարլզ (անգլ.՝ Cyril Errol Melchiades Charles; դեկտեմբերի 10, 1942, Կաստրի, Սենթ Լյուսիա), Սենթ Լյուսիայի քաղաքական գործիչ, 2021 թվականի նոյեմբերի 11-ից Սենթ Լյուսիայի գլխավոր նահանգապետի պաշտոնակատար սըր Նևիլ Սենակի հրաժարականից հետո[1][2]։
Էրոլ Չարլզ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | դեկտեմբերի 10, 1942 (81 տարեկան) |
Ծննդավայր | Կաստրի, Սենթ Լյուսիա |
Քաղաքացիություն | Սենթ Լյուսիա |
Ի ծնե անուն | անգլ.՝ Cyril Errol Melchiades Charles |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 10-ին Սենթ Լյուսիայի մայրաքաղաք Կաստրի քաղաքում[3]։
Սովորել է Կաստրիի Սուրբ Ալոիսիուսի տղաների դպրոցում, այնուհետև Սենթ Լյուսիայի Սուրբ Մարիամի քոլեջում։ Անցել է հարկային օրենսդրության վերապատրաստման դասընթաց և Տրինիդադ և Տոբագոյի հաշիվների ստուգման եռամսյա դասընթաց[3]։
Քաղաքական կարիերա խմբագրել
1962-1992 թվականներին Չարլզն աշխատել է Սենթ Լյուսիայի կառավարության դեպարտամենտներում[3]։
Հաշվեքննիչ պալատի գանձապետական բաժնում ժամանակավոր գործավար[3]։ Ներքին եկամուտների վարչության կրտսեր գործավար, եկամտահարկի տեսուչ, եկամտահարկի ավագ տեսուչ[3]։ Կապի, տրանսպորտի և կոմունալ տնտեսության նախարարության լիցենզավորման ավագ մասնագետ[3]։ 1993 թվականից 2021 թվականներին Չարլզը մարդկային ռեսուրսների մենեջեր էր և օրենսդիր մարմնի աշխատակից[3]։
2007-2021 թվականներին աշխատել է որպես հարկային կառավարման խորհրդատու[3]։
Սենթ Լյուսիայի գեներալ նահանգապետի պաշտոնակատար խմբագրել
Սենթ Լուչիայի միապետ Եղիսաբեթ Երկրորդը Էրոլ Չարլզին նշանակել է Սենթ Լուչիայի Գեներալ-նահանգապետի պաշտոնակատար՝ սըր Նևիլ Սենակի հրաժարականից հետո։ Երդվել է 2021 թվականի նոյեմբերի 11-ին Սենթ Լուչիայի Կառավարության Տանը[2]։
Անձնական կյանք խմբագրել
Չարլզը կաթոլիկ է։ Տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին[3]։ Ամուսնացած է Անիսիա Սամուելի հետ[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «H.E. Errol Charles Promoted to Acting Governor General». St. Lucia News Online (անգլերեն). stlucianewsonline.com. 2021 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ 2,0 2,1 «His Excellency Cyril Errol Charles appointed Acting Governor General | Loop St. Lucia». Loop News (անգլերեն). stlucia.loopnews.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 «Saint Lucia - Office of the Governor General». Saint Lucia - Office of the Governor General. sur governorgeneral.govt.lc. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)