Էրիկ Փիլոյան

հայ ֆուտբոլիստ

Էրիկ Փիլոյան (հունվարի 29, 2001(2001-01-29)), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Ուրարտու» ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Էրիկ Փիլոյան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 29, 2001(2001-01-29) (23 տարեկան)

Ակումբային խմբագրել

Փիլոյանը եղել է «Ուրարտու» ակումբի ակադեմիայի սան։ Նա իր կարիերան սկսել է «Ուրարտուի» պահեստային թիմի կազմում՝ Հայաստանի առաջին լիգայում՝ դա համատեղելով առաջին թիմում հազվադեպ ելույթների հետ[1][2]։

2021 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Փիլոյանը մեկ տարով վարձավճարով տեղափոխվել է «ԲԿՄԱ», որը Հայաստանի Բարձրագույն խմբի 2021-2022 մրցաշրջանի նորեկ ակումբն էր, սակայն արդեն 2022 թվականի հունվարին հայտարարվել է, որ նա կվերադառնա իր հարազատ ակումբ, որտեղ շարունակել է խաղալ ինչպես հիմնական, այնպես էլ պահեստային կազմում[3][4]։

Միջազգային խմբագրել

Էրիկ Փիլոյանը հրավիրվել է Հայաստանի Մ-17 և Հայաստանի Մ-21 հավաքականներ։ 2023 թվականի մարտի 17-ին հրավեր է ստացել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից։

Փիլոյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2023 թվականի մարտի 28-ին, Կիպրոսի դեմ ընկերական խաղում, որն ավարտել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը[5][6][7][8][9]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբ խմբագրել

«Ուրարտու»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «էՐԻԿ ՓԻԼՈՅԱՆ․ «ՈՐԵՎԷ ԹԻՄԻ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՐԵՆ ՉՊԵՏՔ Է ՄՈՏԵՆԱԼ»». fcurartu.am. 2020 թ․ մարտի 11.(hy)
  2. «ERIK PILOYAN: "WE WILL FIGHT FOR OUR GOALS"». fcurartu.am. 2020 թ․ հունիսի 8.
  3. «ERIK PILOYAN WILL PLAY IN BKMA». fcurartu.am. 2021 թ․ հուլիսի 29.
  4. «3 MORE PLAYERS RETURNED TO URARTU FC». fcurartu.am. 2022 թ․ հունվարի 19.
  5. «ЭРИК ПИЛОЯН: «ДЕЛАЕМ И ПРОДОЛЖИМ ДЕЛАТЬ ВСЕ, ЧТОБЫ ДОБИТЬСЯ ХОРОШЕГО РЕЗУЛЬТАТА»». fcurartu.am. 2022 թ․ ապրիլի 14.(ru)
  6. «Armenia vs Cyprus». eu-football.info. 2023 թ․ մարտի 28.
  7. «Национальная сборная Армении сыграла вничью со сборной Кипра». armedia.am. 2023 թ․ մարտի 28.(ru)
  8. «ERIK PILOYAN: I WILL DO MY BEST TO PATRICIPATE AS MUCH MATCHES AS POSSIBLE IN THE NATIONAL TEAM». fcurartu.am. 2023 թ․ մարտի 30.
  9. «Էրիկ Փիլոյան. «Հավաքականում խաղալն ինձ կօգնի հետագայում»». vnews.am. 2023 թ․ մարտի 30.(hy)

Արտաքին հղումներ խմբագրել