Էրիկ Էնոմամին Աղիմին (անգլ.՝ Eric Enomamien Aghimien, հունվարի 21, 1982(1982-01-21), Բենին Սիթի, Նիգերիա), նիգերիացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, խմբագիր[1][2]։ Նրա նկարահանած առաջին իսկ գեղարվեստական ֆիլմը՝ «Տնից մեկ մղոն հեռու» (A Mile from Home) կինոնկարը, մրցանակներ է շահել Africa Magic Viewers Choice Awards և աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխություններում[3]։

Էրիկ Աղիմին
Ծնվել էհունվարի 21, 1982(1982-01-21) (42 տարեկան)
ԾննդավայրԲենին Սիթի, Նիգերիա
ԿրթությունAuchi Polytechnic?
Քաղաքացիություն Նիգերիա
Մասնագիտացումսցենարիստ, կինոռեժիսոր, մոնտաժող և կինոպրոդյուսեր
IMDbID ID 6325921

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նիգերիայի Էդո նահանգի Բենին քաղաքում։ Դեռ տարրական դպրոցում սովորող ութամյա մանուկ՝ կոմիքսներ է նկարել ու վաճառել հասակակից երեխաներին[4]։ Միջնակարգն ավարտելով՝ ուսանել է Բենին քաղաքի Անարատ հղության անվան քոլեջում, այնուհետև՝ Էդո նահանգի Աուչի քաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտում[5]։

2005 թվականին տեխնոլոգիայի գիտական լաբորատորիայից ազգային դիպլոմ է ստացել[6]։ Ընդ որում՝ ուսանելու ընթացքում անդամակցել է Da TED երաժշտախմբին։ Ուսումնառությունն ավարտելով՝ որոշել է զբաղվել ստեղծագործական աշխատանքով[7]։ 2006 թվականին մեկնել է Լագոս՝ նպատակ ունենալով ուժերը փորձել, ինքնադրսևորվել կինոյի ասպարեզում[8]։ Այդ բնագավառում իր կարիերան սկսել է 2007 թվականին, համակարգչային գրաֆիկական դիզայնի և տեսանյութերի պատրաստման ու խմբագրման աշխատանքներում փորձ ու հմտություն ձեռք բերելուց հետո[9]։ 2008 թվականին հիմնել է Hills Pictures Movie Academy հաստատությունը, որը շնորհալի պատանիներին ու երիտասարդներին օգնում է զարգացնել ու դրսևորել իրենց ձիրքերը։

2011 թվականին Էրիկ Աղիմինը փորձնական կարգով ստեղծել է իր առաջին կարճամետրաժ կինոնկարը՝ Heckto-ն, որը հաջորդ տարում կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում մրցանակների է առաջադրվել «Հատուկ էֆեկտների լավագույն օգտագործում» և «Լավագույն դերասան» անվանակարգերում։ Նրան լայն ճանաչում ու համբավ է բերել հատկապես 2013 թվականին նկարահանած իր առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Տնից մեկ մղոն հեռու» (A Mile from Home) կինոնկարը, որը բազմաթիվ դրվատական արձագանքներ է ստացել և արժանացել հեղինակավոր կինոմրցանակների [10][11][12]:

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Ֆիլմի վերնագիրը Դերը
2011 Heckto (կարճամետրաժ) Սցենարիստ, ռեժիսոր
2013 A Mile from Home Սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր
2014 Leeway (կարճամետրաժ) Սցենարիստ, ռեժիսոր
2016 Slow Country Սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Տարին Մրցանակը Անվանակարգը Ներկայացված աշխատանքը Արդյունքը
2013 Blueprint Awards Տարվա կինոպրոդյուսեր A Mile from Home Հաղթանակ
2014 Africa Magic Viewers' Choice Awards «Լուսավորության լավագույն դիզայներ» A Mile from Home Առաջադրված
Աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխություն Նվաճումներ տեսողական էֆեկտների ասպարեզում (Achievement In Visual Effects) Հաղթանակ
Նվաճումներ մեյքափի ասպարեզում (Achievement In Make-Up) Առաջադրված
Նոլիվուդի լավագույն մրցանակներ (Best of Nollywood Awards)[13] Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Ֆիլմի լավագույն խմբագրում Հաղթանակ
Լավագույն կինոնկար Առաջադրված
Լավագույն սցենար Առաջադրված
Լավագույն հատուկ էֆեկտներով կինոնկար Հաղթանակ
Golden Icons Academy Movie Awards[14] Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Տարվա պրոդյուսեր Առաջադրված
Ֆիլմի լավագույն խմբագրում Առաջադրված
Լավագույն կինեմատոգրաֆիա Առաջադրված
Լավագույն կինոնկար Առաջադրված
Լավագույն դրամատիկ կինոնկար Հաղթանակ
Նոլիվուդի կինոմրցանակներ (Nollywood Movies Awards) Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Լավագույն կինոնկար Հաղթանակ
Լավագույն կինեմատոգրաֆիա Առաջադրված
Լավագույն ինքնատիպ սցենար Առաջադրված
Լավագույն դիզայն Առաջադրված
Աֆրիկյան կինոյի փառատոնի և կինոակադեմիայի մրցանակներ (ZAFAA) Լավագույն պրոդյուսեր Առաջադրված
Լավագույն խմբագիր Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Awoyinfa, Samuel (2013 թ․ հուլիսի 17). «Forgiveness Is Key In 'A Mile From Home'». Punch. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին.
  2. https://www.imdb.com/name/nm6325921/
  3. Filani, Omotola. «AMAA 2014: Clarion Chukwurah, Patience Ozokwor win big – See full list of winners».
  4. Akinseye, Isabella. «"I was detained for nine days by Customs for importing props…" Eric Aghimien». nollysilverscreen.com/. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  5. Awoyinfa, Samuel. «Forgiveness Is Key In 'A Mile From Home'». Punch. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին.
  6. Iwuala, Amara. «I Was Detained By The Nigerian Customs Service For 9 Days & They Requested N400,000.00 For My Bail Because I Imported Airsoft Guns' – Eric Aghimien, Director, A Mile From Home». 360nobs.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  7. Williams, Yvonne. «'I worked as a waiter in some restaurants '– Eric Aghimien, Director, A Mile from Home». happenings.com.ng. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  8. Akinseye, Isabella. «"I was detained for nine days by Customs for importing props…" Eric Aghimien». Nolly Silver Screen. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. Agbedeh, Terh. «I made A Mile from Home with very little expectation – Eric Aghimien». www.thenicheng,com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  10. Awojide, Sylvester. «Movie Review: A Mile From Home Featuring Tope Tedela». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  11. Nwelue, Onyeka. «A MILE FROM HOME IS A GREAT FILM by Onyeka Nwelue». www.sabinews.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  12. Olukorede, O. «Fast Rising Movie Producer,Eric Aghimien, Premieres One Of Nollywood's Best Thriller in Silverbird Cinemas». broadstreetng.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  13. Oloketuyi, Seun. «Full list of Nominees for Nollywood Movies Awards (Centenary Edition)». bestofnollywood.tv/. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  14. Izuzu, Chidumga. «GIAMA 2014: Full List of Winners». Pulse.ng. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել