Էրիխ Ցաննի երաժշտությունը

«Էրիխ Ցաննի երաժշտությունը» (անգլ.՝ The Music of Erich Zann), ստեղծագործություն, որը գրել է Լավքրաֆտը 1921 թվականին։

Էրիխ Ցաննի երաժշտությունը
անգլ.՝ The Music of Erich Zann
ՀեղինակՀովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկարճ սարսափ պատմություն և ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1921
Երկիր ԱՄՆ
Հրատարակված էThe Outsider?
Հրատարակման տարեթիվ1922
 The Music of Erich Zann Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Փարիզում սովորելու ժամանակ, հեղինակը բնակություն է հաստատում դ’Օսեիլ փողոցում, որտեղ ապրում էր գերմանացի համր երաժիշտ Էրիխ Ցաննը։ Հեղինակը գիշերները լսում էր Ցաննի երաժշտությունը։ Շուտով նրան հաջողվում է ծանոթանալ երաժշտի հետ, սակայն հետագայում Էրիխը խուսափում էր նրա հետ հանդիպումներից։ Հեղինակը գիշերները գաղտնի լսում էր երաժշտի սենյակի դռան հետևից լսվող առեղծվածային երաժշտությունը։ Մի անգամ երաժշտության ձայնը հանկարծակի ավարտվեց։ Հեղինակը թակում էր Էրիխ Ցաննի դուռը։ Համր երաժիշտը բացում է դուռը և ի զարմանս ուսանողի՝ ուրախ էր հանդիպմանը։

Էրիխ Ցանն խմբագրել

Էրիխ Ցանն (անգլ.՝ Erich Zann), (որոշ թարգմանություններում Էրիկ Զանն), մտացածին կերպար[1], ում նկարագրում է Հովարդ Լավքրաֆտը «Էրիխ Ցաննի երաժշտությունը» ստեղծագործության մեջ (1921 թվականին)։

Էրիխ Ցանն - ծեր, համր երաժիշտ, ով տիրապետում էր վիոլա նվագելու գերբնական տաղանդին։ Լավքրաֆտը բնակություն է հաստատում իր տանը, Փարիզի դ’Օսեիլ մտացածին փողոցում։ Էրիխ Ցաննի երաժշտությունը հեղինակը նկարագրում է, որպես տարօրինակ, արտասովոր, որը հաղորդում է գերբնական տպավորություն և գերբնական ազդեցություններ։ Հեղինակը թույլ է տալիս եզրակացություն անել, արդյո՞ք Էրիխ Ցաննի երաժշտությունը «հանգստացնող» կամ չեզոքացման միջոց էր համարվում, կամ ընդհակառակը դեպի նրանց աշխարհ տանող դուռ բացելու միջոց։ Սակայն առաջին տարբերակը ավելի հավանական է, քանի որ պատմությունից հետևում է, որ Էրիխը վախեցել է իր սենյակում կատարած անդրաշխարհային մանիֆեստացիայի համար։ Բացառված չէ, որ Ցաննը ինչ-որ կերպ փոխազդել է Ազատոտի՝ տիեզերքի ստեղծողի հետ, քանի որ նա նկարագրում է Լավքրաֆտին որպես խելագար աստված, ով երաժշտության օգնությամբ ստեղծում է նոր աշխարհներ և պահպանում է հները։

Մշակութային ազդեցություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Ջեյմս Ուեիդը գրել է «The Silence of Erika Zann» պատմության սիքվել, որն առաջին անգամ հրապարակվել է 1976 թվականին «The Disciples of Cthulhu» ժողովածուի կազմում։
  • Չարլզ Ստրոսի «The Jennifer Morgue» (2006) նովելում, գործող անձանցից մեկն ունի ջութակ, պատրաստված Էրիխ Ցաննի (Erich Zahn) կողմից, որի նվագելով կլանվում են ընտրված զոհերը։

Երաժշտություն խմբագրել

  • Բելգիական Univers Zéro ռոք խումբը թողարկել է «La musique d'Erich Zann» կոմպոզիցիա իր 1981 թվականի Ceux du dehors ալբոմում։ Համաձայն թմբկահարի և խմբի առաջնորդ Դենիելա Դենիսայի հայտարարության՝ բոլոր մասնակիցները կարդացել են պատմվածքը ստուդիայում և միանգամից իմպրովիզացիա[2] են արել։
  • Էրիխ Ցաննայի նկարը հայտնվել է 1987 թվականի Cacophony ալբոմի շապիկին բրիտանական Rudimentary Peni անարխիստական փանկ խմբի, ոգեշնչված Լավքրաֆտի պատմություններով և կյանքով։
  • 1988 թվականին գերմանական Without Face մետալ խումբը թողարկեց The Music of Erich Zann կոնցեպտուալ ալբոմը։
  • Հունգարական Without Face մետալ խումբը 2002 թվականին իր Astronomicon ալբոմում թողարկեց «The Violin of Erich Zann» երգը։
  • Հունգարացի երաժիշտ Ջիմ Ջապը վերցրեց Eric Zann կեղծանունը և այդ կեղծանունով 2005 թվականին թողարկեց ալբոմ Ghost Box Music լեյբլով։
  • Հունական Septic Flesh դետ մետալ խումբը իր 2008 թվականի Communion ալբոմում պատմությանը հղում է իր «Lovecraft's Death» երգը։
  • Գերմանական Forma Tadre նախագիծը 2008 թվականին թողարկեց The Music of Erich Zann ալբոմը։
  • 2009 թվականին ուկրաինացի կոմպոզիտոր Ալեկսեյ Վոյտենկոն գրեց «The Music of Erich Zann» ստեղծագործությունը սոլո ջութակի համար, իսկ 2010 թվականին սոլո կոնտրաբասի համար։
  • Ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Բալիֆը գրել է «The Music of Erich Zann» կոմպոզիցիան։
  • Ջութակի համար հատվածը, որը կրում էր հետևյալ վերնագիրը, գրել է ամերիկացի կոմպոզիտոր Ռեյմոնդ Ուալդինգ Ուայտը՝ Յուջին Գրոտովիչի հետ։
  • Կոմպոզիտոր Ստիվեն Տոշը գրել է «The Music of Erich Zann» ստեղծագործությունը դաշնամուրի և թավջութակի համար։

Ֆիլմեր խմբագրել

  • 1980 թվականին Ջոն Ստրայսնիկը թողարկեց կարճամետրաժ The Music of Erich Zann ֆիլմը։
  • 2002 թվականին նկարահանվել է The Music of Erica Zann ֆիլմը Ջերեմի Հեչլեր ռեժիսորի կողմից։
  • 2005 թվականին ռեժիսոր Աննա Գավրիոլայի կողմից թողարկվել է գերմանական Die Musik des Erich Zann կարճամետրաժ ֆիլմը։ Այդ ադապտացիայում Էրիխ Ցաննը դաշնամուր է նվագում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. На образ Цанна могла повлиять легенда о музыканте, пропавшем в заколдованной пещере. Один из вариантов, приведенный в Cambrian Superstitions: Ghosts, Omens, Witchcraft Traditions by William Howells, 1831 (pp. 130-135):
    ...В канун Хэллоуина, старый пастух, проходя мимо этого — как он выразился — «чертова омута на суше», услышал обрывки мелодии, отдающиеся эхом от скал вокруг пещеры. Он вслушался, и звуки постепенно слились в подобие мотива, какого пастух никогда не слыхал. Таким неровным был ритм, так повторялись нестройные, стонущие аккорды, словно играл злой дух. И тут в устье пещеры появилась хорошо знакомая старому пастуху фигура. Видна она была смутно, но старик сразу узнал Лоло ап Хью. Тот выплясывал безумные коленца под музыку собственной скрипки, а на груди у него болтался фонарик. «Вдруг луна ярко осветила желтое устье пещеры, и пастух на мгновение явственно увидел несчастного. Лицо его было белее мрамора, а глаза смотрели неподвижно, и голова болталась на плечах, словно отделенная от шеи. Руки водили смычком будто сами собой, без малейшего участия воли хозяина». Мгновение скрипач стоял на самой кромке пещеры, а потом, продолжая играть и приплясывать, исчез, словно растворившись в воздухе.
  2. «Daniel Denis (Univers Zero) interview - 2000». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիխ Ցաննի երաժշտությունը» հոդվածին։