Էվիպպե, Եվիպպե կամ Էվիպպա, Եվիպպա (հին հունարեն՝ Εὐίππη), հին հունական դիցաբանության կերպար, Էպիրոսի Տիրիմաս թագավորի դուստրը։ Ոդիսևսի սիրեցյալն է, Եվրիալոսի մայրը։

Էվիպպե
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռիգական
ՀայրՏիրիմաս
ԿողակիցՈդիսևս
ԶավակներLeontophron?

Դիցաբանություն խմբագրել

Էվիպպեն եղել է Էպիրոսի Տիրիմաս անունով թագավորի դուստրը։ Ուշ շրջանի առասպելներում ասվում է, որ Պենելոպեի փեսացուներին սպանելուց հետո Ոդիսևսը Իթակեից մեկնում է Էպիրոս՝ պատգամատնից խորհուրդ հարցնելու։ Տիրիմասն ընդունել է նրան՝ որպես թանկագին հյուրի։ Այստեղ Ոդիսևսը սիրել է Էվիպպեին, որը նրանից որդի է ունեցել՝ կոչելով նրան Եվրիալոս (Էվրիալոս, առասպելի այլ տարբերակներում՝ Լեոնտոփռոն կամ Դորիկլես)։ Ավելի ուշ Ոդիսևսը վերադարձել է հայրենիք։ Սպասելով, որ Էվրիալոսը մեծանա, Էվիպպեն հետը նամակ դնելով ուղարկել է նրան հորը որոնելու։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ երբ պատանին առնականացել է, մայրը նրան ուղարկել է Իթակե՝ տալով նրան տախտակներ, որոնց վրա նկարված են եղել նշաններ։ Այդ նշաններով հայրը պիտի ճանաչեր որդուն[1]։ Այդ ժամանակ Ոդիսևսը բացակայում էր Իթակեից, իսկ երբ վերադառնում է, խանդից տանջվող Պենելոպեն ասում է ամուսնուն, որ պատանին ուղարկված է Ոդիսևսին սպանելու համար։ Վերջինս զայրույթի պահին սպանում է Էվրիալոսին[2][3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 67։
  2. Wüst, 1937, s. 1991—1992
  3. Schmidt, 1902, s. 628
  4. Ярхо, 2000, էջ 297
  5. Escher, 1907

Գրականություն խմբագրել

  • Ярхо В. «Одиссея» — фольклорное наследие и творческая индивидуальность // Гомер. Одиссея. — 2000. — С. 289—329.
  • Escher. Euippe 2 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1907. — Bd. VI, 1. — Kol. 994.
  • Schmidt J. Odysseus // W. H. Roscher: Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie. — 1902. — Bd. III, 1. — Kol. 602—681.
  • Wagner. Euryalos 6 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1907. — Bd. VI, 1. — Kol. 1317.
  • Wüst E. Odysseus // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1937. — Bd. XVII, 2. — Kol. 1905—1996.