Էվզոններ (հուն․՝ ευ + ζώνες՝ լավ գոտևորված), հունական բանակի հետևակի էլիտար ստորաբաժանում, որը ի հայտ է եկել Հունական ազգային-ազատագրական հեղափոխության ժամանակ, որպես թեթև հետևակ։ Էվզոնները հիմնականում կազմավորվել են լեռնաբնակներից։ 1833 թվականին նրանք մտել են հունական կանոնավոր բանակի կազմի մեջ, իսկ 1940 թվականից սկսած, նրանք ծառայել են թեթև հետևակի զորամասերում և թագավորական գվարդիայում։

Էվզոնը Սինտագմա հրապարակում

Ներկայումս էվզոններից կազմված են Թագավորական պալատի և Հունաստանի խորհրդարանի պատվո պահակախմբերը։ Թեկնածուները անցնում են շատ խիստ ընտրությամբ։ Առաջնային դեր ունի նաև արտաքին տեսքը։ Պարտադիր պայման է գրավչությունը և բարձր հասակը, ոչ պակաս քան 187 սմ։ Նորեկների ուսուցումը տևում է ընդամենը հինգ շաբաթ[1]։

Էվզոնի համազգեստը խմբագրել

Էվզոնների համազգեստի առաջին ձևը, ընդունված 1833 թվականին, եղել է բավարական ոճի շակո և զինվորական համազգեստ։ 1837 թվականին մշակվել է բոլոր ստորաբաժանումների համար նոր համազգեստ։ 1867 թվականին այն պաշտոնապես ընդունվել է։

Հիմնական տարրեր խմբագրել

Շարքայինները և սպաները տարբերվում են համազգեստի դետալներով։ Շարքային էվզոնները ունեն կարճ շրջազգեստ, իսկ ֆարեոնի ծայրը, հակառակը, երկար է։ Սպաները կրում են կապույտ, այլ ոչ թե սև կախակապ։ Սպաների ֆարեոնի վրա, բացի Հունաստանի զինանշանից պատկերված են նաև աստղեր։ Սպաները հրացանի փոխարեն կրում են սուսեր, այն սուսերի կրկնօրինակները, որոնցով մարտնչել են 19-րդ դարի սկզբին։

Շարքայինները, նորմատիվի համաձայն, պետք է հագնվեն 45 րոպեում, իսկ սպաները՝ միայն 25 րոպեում։

Գույներ խմբագրել

 
Էվզոնները Հունաստանի խորհրդարանի շենքի մոտ

Գույներից յուրաքանչյուրը, որը օգտագործվում է էվզոնների համազգեստի վրա, համարվում է մի ուրույն խորհրդանիշ.

  • կարմիր՝ նախնիների արյունը, որը թափվել է հույն ազգի անկախության համար,
  • սև՝ զոհված զինվորների սգո նշանը
  • սպիտակ՝ բարի մտադրությունների նշանը
  • ոսկեգույն՝ խորհրդանշում է փառապանծ հաղթանակները
  • երկնագույն՝ հունական երկնքի և ծովի կապույտը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Греческие эвзоны — гордость Афин!
  2. «Эвзоны». // athensinfoguide.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 2-ին.
  3. Греческие Эвзоны — гордость афин! / Афины / Города / Достопримечательности / Греция — Авиабилеты + ЖД билеты + Горящие туры и путевки : отдых — отели — расписание — экскурсион…

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվզոններ» հոդվածին։