Էվան Մեհդի Ֆուրնիե (ֆրանս.` Evan Mehdi Fournier, ծնվ.՝ հոկտեմբերի 29, 1992(1992-10-29), Սեն Մորիս), ֆրանսիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Յորք Նիքս» ակումբում` որպես հարձակվող պաշտպան։

Picto infobox baschet.png
Էվան Ֆուրնիե
Evan Fournier (50639079941).jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Նիքս
Դիրքը Հարձակվող պաշտպան
Համար № 13
Ի ծնե տրված անունը Evan Mehdi Fournier
Էվան Մեհդի Ֆուրնիե
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 29, 1992 (30 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Սեն Մորիս, Ֆրանսիա
Ազգություն Ֆրանսիա Ֆրանսիացի
Հասակ 2,01 մ
Քաշ 93 կգ
Դրաֆթի տարի 2012 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 20-րդ
Դրաֆթ ակումբ Դենվեր Նագեթս
Կարիերայի պատմություն
ՖրանսիաՆանտեր (2009–2010)
ՖրանսիաՊոլտիե Բասկետ 86 (2010–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (2012–2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕռլանդո Մեջիք (2014–2021)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2021)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2021-այժմ)

Մասնագիտական կարիերան սկսել է Ֆրանսիայի բասկետբոլային լիգայի «Նանտեր» ակումբում։ Երկու մրցաշրջան «Նանտերի» կազմում ելույթ ունենալուց հետո տեղափոխվել է նույն առաջնությունում հանդես եկող «Պոլտիե Բասկետ 86» ակումբ։

Ընտրվել է NBA-ի 2012 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 20-րդ ընտրությամբ՝ «Դենվեր Նագեթսի» կողմից։

2014 թվականի հունիսի 26-ին իրականացված փոխանակման շրջանակներում տեղափոխվել է «Օռլանդո Մեջիք»[1]։

Ակումբային կարիերայից զատ հանդես է գալիս նաև Ֆրանսիայի բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում նվաճել է բրոնզե մեդալ 2014 թվականի ՖԻԲԱ-ի բասկետբոլի առաջնությունում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել