Էսֆիր Տրիուս
Էսֆիր Բորիսի Տրիուս (մականունը՝ Իրինա Բորիսի Տրիուս, փետրվարի 20, 1925, Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 11, 2003, Ատլանտա), ռուս գրող։
Էսֆիր Տրիուս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1925 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | օգոստոսի 11, 2003 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Ատլանտա |
Մասնագիտություն | գրող, արձակագիր, բանաստեղծուհի, դրամատուրգ, թարգմանչուհի և գրական քննադատ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի երկաթգծային հաղորդակցության պետական համալսարան |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է ուսուցչուհու և գյուղատնտեսության վիճակագրի ընտանիքում։ Ունեցել է երկու եղբայր՝ ավագ Միխայիլը (մահացել է ռազմաճակատում) և կրտսեր Եվգենին։ Վերջինս Իրինայի համար դարձել է «գլխավոր հոգևոր ապավենը» կյանքում[1]։
Պատերազմի տարիներին գտնվել է էվակուցիայում։ Եղել է ուսանողական շարայինի ղեկավար Տոմսկի ճանապարհների մեկի կառուցման ժամանակ։ Այդ ժամանակ ծանր հիվանդություն է տարել, որը ազդել է նրա հետագա կյանքի վրա[1]։
Մանկուց հետաքրքրվելով տեխնիկայով՝ ավարտել է Մոսկվայի հեռահաղորդակցության պետական համալսարանը (1949)։ Ծանր հիվանդությունը, որն առաջացել էր էվակուցիայի ժամանակ, տասնյակ տարիներ նրան գամել էր մահճակալին։ Երկու ծանր, սակայն անարդյունք վիրահատություններ է տարել 1980-ական թվականների կեսերին։ Աստիճանաբար սկսել է զբաղվել գրականությամբ։ Նրա «Ապրել արժե» (ռուս.՝ Жить стоит գիրքը, որտեղ նա ընդհանրացրել է առաջին կարգի հաշմանդամի իր կյանքը, արժանացել է Նիկոալ Օստրովսկու մրցանակի։ Արդեն լինելով հիվադն՝ կարողացել է երկրորդ մասնագիտությունը ձեռք բերել և հինգ լեզու սովորել[1] ՝ գերմաներեն, անգլերեն, լեհերեն, չեխերեն և բուլղարերեն[2]։
ՍտեղծագործություններԽմբագրել
ԱրձակԽմբագրել
- Триус И. Б. Спасибо вам люди!. — М.: Сов. Россия, 1965.
- Триус И. Б. Жить стоит : Докум.-худож. повесть. — М.: Сов. Россия, 1969.
- Триус И. Б. Год жизни. — М.: Правда, 1975.
- Триус И. Б. Здравствуй, Марите! // Москва. — 1985. — № 8. — С. 125-135.
- Триус И. Б. Дорога длиною в жизнь. — М.: Сов. писатель, 1989. — ISBN 5-265-00643-5.
ՀոդվածներԽմբագրել
- Триус И. Б. Я всю жизнь богата // Юность. — 1986. — № 5. — С. 68-79.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Գրաֆովա, 1986, էջ 67-68
- ↑ 2,0 2,1 Ինչ կարող է մարդը
ԳրականությունԽմբագրել
- Графова Л. Мужество // Юность. — 1986. — № 5. — С. 67-68.
Արտաքին հղումներԽմբագրել
- Esfir Trius (1925-2003)
- «Что человек может»։ Централизованная библиотечная система г. Апатиты։ Արխիվացված օրիգինալից 2016-09-30-ին։ Վերցված է 2016-09-30