Բացել գլխավոր ցանկը

Էստադոս (իսպ՝. Isla de los Estados), Արգենտինային պատկանող կղզի Հրո Երկիր արշիպելագում՝ նրա գլխավոր կղզուց դեպի արևելք: Տարածքը՝ 534 քառակուսի կիլոմետր: Արգենտինայի իշխանությունների կողմից կղզին հայտարարվել է պետականորեն պահպանվող բնապահպանական, պատմական և զբոսաշրջային տարածք:

Էստադոս
Baie Cook, Île des États.jpg
Տեսակկղզի
ԵրկիրFlag of Argentina.svg Արգենտինա
ՎարչատարածքՀրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ
Երկարություն63 կիլոմետր
Լայնություն15 կիլոմետր
ԲԾՄ94 մետր
Մակերես501 կմ²
Մասն էՀրո երկիր
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս
Կոորդինատներ: 54°47′9.8790940480831e-08″ հվ. լ. 64°15′1e-07″ ամ. ե. / 54.78333333336077259900775971° հս․. լ. 64.250000000028° ավ. ե. / 54.78333333336077259900775971; 64.250000000028

Աշխարհագրությունը և կլիմանԽմբագրել

Էստադոս կղզու ռելիեֆը լեռնային է, ափերը խիստ կտրտված են: Արևմուտոից արևելք ձգվում է 63 կիլոմետր, իսկ լայնությունը 4-8 կիլոմետր է: Հրո Երկիր կղզուց բաժանված է Լե Մեր նեղուցով: Էստադոսում կան սառցադաշտային ծագման մի քանի լճեր;

Այս կղզու մասին նշանավոր արկածային գրող Ժյուլ Վեռնը գրել է «Փարոսը աշխարհի ծայրին» վեպում, որտեղ զգալի անճշտություններով է ներկայացրել Էստադոսի կլիման: Իրականում ձմեռն այստեղ մեղմ է, ձյունածածկույթը՝ անկայուն, իսկ ամռանն էլ, չնայած Անտարկտիդայի մոտիկությանը, կղզին ամբողջությոմբ պատվում է կանաչով: Քամիներից պաշտպանված վայրերում պատահում են նաև հարավային հաճարենու անտառներ, որոնցում, մարդկային միջամտության շնորհիվ, լայն տարածում են ստացել եղնիկներ ու վայրի այծեր: Կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչներից կարելի է նշել պինգվիններին, փոկերին, ծովաճայերին, ջրագռավներին: Սկսած տասնութերորդ դարի վերջերից՝ կղզին փոկորսության՝ աշխարհում հայտնի կենտրոններից մեկն է համարվում[1]: Կարևոր է հիշատակել նաև, որ Էստադոսը Ատլանտյան օվկիանոսի ծայրհարավային այն եզակի վայրերից է, որտեղ հանդիպում են մագելանյան կոչվող ցեղատեսակի պինգվինների գաղթօջախներ[2]:

Ձմռանը կղզու մերձակա ջրերում սառցաբեկորներ հազվադեպ են պատահում: Տարվա այդ եղանակին օդի միջին ջերմաստիճանը մոտ է զրոյին, իսկ ամռանը ցերեկային միջին ջերմաստիճանը կազմում է +12-15 °C:

ՊատմությունԽմբագրել

Էստադոս կղզին 1615 թնվականին հայտնաբերել են հոլանդացի ծովագնացներ Լեմերն ու Սհաուտենը և անվանել են Նահանգների երկիր (Estados բառը հենց այդպես է թարգմանվում), քանի որ կարծել են, թե այդ կղզին այսպես կոչված՝ Հարավային Անտեսանելի երկրի հյուսիսային ծայրամասն է:

Էստադոսում միակ բնակավայրը նրա հյուսիսային ափին 1978 թվականին հիմնադրված Puerto Parry նավակայանն է՝ ընդամենը չորս ծովայիններից բաղկացած անձնակազմով, որը 45 օրը մեկ հերթափոխվում է: Նրանց խնդիրն է՝ հետևել բնապահպանական իրավիճակին ու նավերի տեղաշարժին, հարկ եղած դեպքում օգնություն ցույց տալ պատահարների հանդիպածներին[3]։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. James Colnett, Robert Galois (2004) A Voyage to the North West Side of America: The Journals of James Colnett, 1786-89, published by UBC Press, 978-0-7748-0855-2. 441 pages
  2. C. Michael Hogan (2008) Magellanic Penguin, GlobalTwitcher.com, ed. N. Stromberg
  3. In search of the lighthouse at the end of the world. (In Spanish)

Արտաքին հղումներԽմբագրել