Էսպերանտո գրադարան, Մոնթագու Բութլեր գրադարանի էսպերանտո նյութերը պահպանվում են Բրիտանիայի Էսպերանտո ասոցացիայի կողմից։ Այն ներառում է 12.500 գրքեր՝ որպես փաստաթղթերի, նկարների, լսատեսողական նյութերի արխիվներ և տարբեր փաստաթղթեր։ Առցանց կատալոգները ստեղծման գործընթացի մեջ են։ Ավստրիայի Ազգային գրադարանը, որը ներառում է ինտերնացիոնալ Էսպերանտո թանգարան՝ 35.000 մակերեսով, 3.000 թանգարանային օբյեկտներով, 5.000 ինքնագրերով և ձեռագրերով, 22.000 նկարներով, 1.200 պաստառներով և 40.000 ֆլայերզներով։ 1995 թվականին նախագիծը սկսել է կատալոգները առցանց տեղադրել։ Նյութերի պահեստը հայտնի է որպես Տրովանտո կարող է փնտրվել Ավստրիայի Ազգային գրադարանի վեբկայքից։

  • Ունիվերսալ էսպերանտո ասոցիացիան պահպանում է Հեկտոր Հոլդեր գրադարանը Ռոտերդամում, Նիդեռլանդներում։ Հոլդեր հավաքածուն պարունակում է շուրջ 20000 գրքեր և պարբերական մամուլի հսկայական հավաքածու։ Փաստաթղթային նյութերի և միջազգային լեզվի ուսումնասիրության կենտրոնը Լա Չաուս դե Ֆոնդսում և Շվեյցարիայում հիմնադրվել է 1967 թվականին։ Այն մի մասն է քաղաքային գրադարանի և պարունակում է ավելի քան 20.000 մատենագիտական միավոր։

Միջազգային խաղաղության ու համերաշխության թանգարանը Սամարղանդում` Ուզբեկստանում, հիմնադրվել է 1986 թվականին և ղեկավարվում է Միջազգային բարեկամության ակումբի կողմից։ Թանգարանի նպատակն է զարգացնել խաղաղություն։ Թանգարանում կան շուրջ 20.000 գրքեր,արվեստի գործեր և հուշաիրերը 100 երկրներից։ • Գերմանիայի էսպերանտո գրադարանը Աալենում` Գերմանիայում, ունի ավելի քան 11,000 կտոր հավաքածու։ Ցեզար Վանբիերվլիեթ հիմնադրամը մի հատվածն է քաղաքային հանրային գրադարանի Քորթրիջքում` Բելգիայում։ Հիմնադրամն ունի 10.000 գրքերի և պարբերականների իրավաբանորեն պահպանված հավաքածու։

  • Ֆաջսզի էսպերանտո հավաքածուն Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, մյուսը հավաքածուն, որը սկսել է ստեղծվել Կարոլի Ֆաջսզիի կողմից, հավաքվել է 1970-ական թվականներից 1991 թվականը, և տպագրվել է հավաքածուի կատալոգը, որն ուներ 542 էջ[1]։
  • Ազգային Էսպերանտո գրադարան և արխիվ Մասսայում` Իտալիայում։ Գտնվել է 1972 թվականին, հայտնի է որպես Իտալական Էսպերանտո Ֆեդերացիայի գրադարան։ 1994 թվականին 7250 հավաքածու տեղ է զբաղեցրել Մասսայի Ազգային արխիվում և պատրաստվել հրատարակվելու։
  • Ազգային Էսպերանտո գրադարան Գրեյում՝ Ֆրանսիայում։ Թանգարանը անընդհատ հրատարակում է արխիվը Էսպերանտո ցուցահանդեսի հետ։
  • Ջորջ Ալան Քոնոր Էսպերանտո հավաքածու Օրեգոնի համալսարանում. ներառվում է շատ վերնագրեր,կատալոգներ այդ մատենագիտական ուղեցույցներում։ Գեորգի Ալան Քոննորի կատալոգը Էսպերանտո հավաքածու է(1978)[2]։
  • Հյուսիսային Ֆլորիդա-Թամպայի համալսարանի հատուկ հավաքածուի բաժին[3]. ներառում է Կարել Սեպեկի R. U. R. (1926) խմբագրումները և Սեննասիեսա Ասոցիացիա Թութմոնդայի վաղ հրատարակությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. eo:Karlo Fajszi
  2. Special Collections & University Archives home University of Oregon Libraries
  3. USF Libraries Special Collections