Էսպերանտոյի հանրագիտարան
Էսպերանտոյի հանրագիտարան, հանրագիտարան էսպերանտոյի և էսպերանտո շարժման մասին, հրատարակվել է 1934 թվականին Բուդապեշտի «Literatura Mondo» («Գրական աշխարհ») հրատարակչությունում։ Հետագա մի քանի տասնամյակների ընթացքում գիրքը դարձել է էսպերանտոյի և էսպերանտո մշակույթի պատմության առավել լիարժեք ամփոփիչ հրատարակություններից մեկը, որում ներկայացվել են նաև տարբեր երկրների էսպերանտիստների նշանակալի թվով կենսագրություններ։ Որպես էսպերանտոյի պատմության աղբյուր՝ հանրագիտարանը մինչ օրս էլ պահպանում է իր կարևոր նշանակությունը։
Էսպերանտոյի հանրագիտարան էսպերանտո՝ Enciklopedio de Esperanto | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն և ցանկ |
Ժանր | հանրագիտարան |
Թեմա | էսպերանտո |
Բնօրինակ լեզու | էսպերանտո |
Խմբագիր | Ivan Ŝirjaev?, Lajos Kökény? և Vilmos Bleier? |
Երկիր | Հունգարիա |
Հրատարակման վայր | Բուդապեշտ |
Չնայած այն բանին, որ «Էսպերանտոյի հանրագիտարան» անվանը հավակնել են ևս մի քանի հրատարակություններ, տվյալ անվանումը ֆիքսվել է հենց բուդապեշտյան հանրագիտարանին։
Նախորդ հանրագիտարաններ
խմբագրել1913 թվականի հանրագիտարան
խմբագրել1913 թվականին ռուս էսպերանտիստ Պյոտր Ստոյանը առաջարկել է ստեղծել Համաշխարհային քարտային հանրագիտարան (էսպերանտո՝ Universala Slipa Enciklopedio, USE), որն ըստ նրա գաղափարի կարելի էր հրատարակել ամեն թեմայի համար առանձին քարտերի վրա (հետագայում առանձին քարտերի հիման վրա ամբողջական հավաքածու ձևավորելով)։ Սակայն հրատարակվել են միայն առաջին հինգ քարտերը։
1917 թվականի հանրագիտարան
խմբագրել1917 թվականին ռուս էսպերանտիստ Վլադիմիր Շմուլոն Սանկտ Պետերբուրգում հրատարակել է ««Արիադնայի թել» համաշխարհային այբբենական հասցեների գիրք», որի մասին նա գրել է, որ դա «առաջին փորձն է՝ [ստեղծելու] էսպերանտիզմի հանրագիտարան», դրա նախնական տարբերակը սակայն կազմված է եղել միայն քաղվածքներից[1]։ Առաջին 88 էջերը հրատարակվել են Ռիգայում, հետագա էջերի լիարժեք հրատարակությանը խանգարել է պատերազմը։ Այդ հրատարակությունն ըստ էության նշանակալի ազդեցություն չի ունեցել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ (էսպ.) Энциклопедия Эсперанто, буква «Е» / статья «Enciklopedio de Esperanto» (ссылка проверена 18 января 2011)
Արտաքին հղումներ
խմբագրել- (էսպ.) Энциклопедия Эсперанто (ссылка проверена 18 января 2011)