Էսթերա Մկրտումյան

Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում և Պերուում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էսթերա Մկրտումյան (ապրիլի 21, 1976(1976-04-21), Երևան, Հայկական ԽՍՀ), Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում և Պերուում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Էսթերա Մկրտումյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ բանասեր և դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 21, 1976(1976-04-21) (48 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Մխիթար Գոշի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Էսթերա Մկրտումյանը ծնվել է 1976 թվականի ապրիլի 21-ին Երևանում։ 1993 թվականին ընդունվել է Երևանի Պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, որն ավարտել է 1998 թվականին[2]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1999 թվականին՝ զբաղեցնելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության առաջատար մասնագետի պաշտոնը։ 2002-2012 թվականներին եղել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետը։ 2003-2013 թվականներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում զբաղեցրել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության և Հայաստան-Իսպանիա, Հայաստան-Պորտուգալիա ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամության խմբերի քարտուղարի պաշտոնները։ 2012-2013 թվականներին աշխատել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչությունում որպես Եվրաինտեգրման և միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ[2]։

2013-2017 թվականներին զբաղեցրել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդականի, հյուպատոսի պաշտոնը։ ՀՀ նախագահի` 2017 թվականի փետրվարի 11-ի հրամանագրով նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[3], այնուհետև նույն թվականի սեպտեմբերի 13-ի հրամանով՝ համատեղության կարգով նաև դեսպան Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում[4]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • «Մխիթար Գոշ» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ Նախագահի հրամանագրով Էսթերա Մկրտումյանը դեսպան է նշանակվել Ուրուգվայում, Չիլիում և Պերուում». armenpress.am. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  2. 2,0 2,1 «Էսթերա Մկրտումյան․ կենսագրական տվյալներ» (PDF). www.mfa.am. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 15-ին.
  3. «Էսթերա Մկրտումյանը՝ Արգենտինայում Հայաստանի դեսպան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  4. «Էսթերա Մկրտումյանը՝ դեսպան ևս երեք երկրում». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.