Էռնի առանձնատուն
Դոկտոր Էրիխ-Լեոնգարդ Գուստավովիչ Էռնի առանձնատուն (ռուս.՝ Особняк доктора Эриха-Леонгарда Густавовича Эрна), ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում։ Կառուցվել է 1900-1902 թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Շչերբաչովի նախագծով։ Շենքը գտնվում է Չապաևի փողոց, տուն 165 հասցեով։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (գրանցման համար` 631410051600005)` համաձայն Ժողովրդական պատգամավորների Կույբիշևի մարզային խորհրդի գործադիր կոմիտեի 1987 թվականի մայիսի 6-ի № 165 որոշման[1]։
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սամարա |
Ճարտարապետական ոճ | ճարտարապետական մոդեռն |
Շինանյութ | աղյուս |
Ճարտարապետ | Ալեքսանդր Շչերբաչյով |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Պատմություն
խմբագրելՊալատական խորհրդական դոկտոր Էռնը տան նախագիծը ճարտարապետ Ալեքսանդր Շչերբաչովին պատվիրել է 1900 թվականին։ Շինարարությունն ավարտվել է 1902 թվականին, և Էռնն այնտեղ տեղափոխվել է իր ընտանիքի հետ։ Տարածքների մի մասը վարձակալությամբ հանձնվել է այլ բժիշկների որպես աշխատասենյակներ և բնակարաններ[2]։
1920-ական թվականներին Էռնի նախկին տանը գործել է Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ВЧК) Սամարայի բաժանմունքը[2]։ 1941-1943 թվականներին շենքում տեղակայվել է Մոսկվայից տարհանված Լեհաստանի դեսպանությունը։ Մասնավորապես, այս շենքում 1941 թվականի դեկտեմբերի 4-ին ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Վյաչեսլավ Մոլոտովը և Լեհաստանի վտարանդի կառավարության նախագահ Վլադիսլավ Սիկորսկին ստորագրել են «Կայուն և արդար խաղաղության հասնելու» հռչակագիրը[3][4]։ Հետագայում առանձնատունն ընդգրկվել է Սամարայի մարզային կլինիկական հիվանդանոցի համալիրի կազմում[4]։
Ճարտարապետական նկարագրություն
խմբագրելԱռանձնատունը կառուցվել է մոդեռն ոճով։ Հնարավոր է, որ սա Սամարայում այդ ոճի առաջին շենքն է։ Առավել աչքի է ընկնում խոշոր կիսակոր էրկերը, որը ցցված է շենքի գլխավոր ճակատի աջ մասի անկյունում։ Էրկերի վրա արծվի տեսքով խորաքանդակը կորսվել է խորհրդային տարիներին։ Ձախ մասը զարդարում է նրբագեղ ոլորքով բարդ ձևի ճակտոնը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Особняк Эрна.
- ↑ 2,0 2,1 kraeham (2012 թ․ հունիսի 17). «Дома владельца клиники и аптекаря Греве, докторов Эрн и Гринберга». ЖЖ. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ 3,0 3,1 «20 лучших зданий самарского модерна». СамКульт. 2015 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ 4,0 4,1 В. Григанов. «Забытые шедевры старого города». Дио24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.