Էռնեստ Քլայն (անգլ.՝ Ernest Cline, մարտի 29, 1972(1972-03-29)[1], Աշլենդ (Օհայո), Օհայո, ԱՄՆ), ամերիկացի գրող, սցենարիստ և ասմունքող։ Առավել հայտնի է որպես «Պատրաստվի առաջին խաղացողը» (2011) և «Արմադա» (2015) գիտաֆանտաստիկական վեպերի հեղինակ։ Գրել է համանուն վեպի հիման վրա նկարահանված «Պատրաստվի առաջին խաղացողը»[2][3] (այլ թարգմանությամբ՝ «Առաջին խաղացողը պատրաստվի»[4], 2018) ֆիլմի սցենարը։

Էռնեստ Քլայն
անգլ.՝ Ernest Cline
Ծննդյան անունանգլ.՝ Ernest Cline
Ծնվել էմարտի 29, 1972(1972-03-29)[1] (52 տարեկան)
ԾննդավայրԱշլենդ (Օհայո), Օհայո, ԱՄՆ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունAshland High School?
Ժանրերգիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներReady Player One?
ԱնդամակցությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
Կայքernestcline.com
 Ernest Cline Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էռնեստ Քլայնը ծնվել է ԱՄՆ Օհայո նահանգի Էլլենդ քաղաքում, Ֆայե Իմոջինի (Ուիլյամս) և Էռնեստ Քրիստի Քլայնի ընտանիքում[5]։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Էրիկը, որը դարձել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի մայոր և մասնագիտացել պայթյունավտանգ առարկաների վնասազերծման բնագավառում[6]։ 2016 թվականին Էռնեստ Քլայնն ամուսնացել է բանաստեղծուհի և գրող-վավերագիր Քրիստին Օ’Քիֆ Էպտովիչի հետ, որի հետ ծանոթացել էր 1998 թվականին Ազգային սլեմ-մրցույթում[7]։ Քլայնի ամենասիրելի տեսախաղը «Black Tiger» պլատֆորմերն է, որ կարևոր դեր է կատարում նրա «Պատրաստվի առաջին խաղացողը» վեպում[8]։

Սլեմ խմբագրել

1997-2001 թվականներին Էռնեստ Քլայնը մասնակցել է Օսթինյան սլեմ-մրցույներին, որտեղ երկու անգամ հաղթել է (1998 և 2001 թվականներին)։ Օսթինյան սլեմ թիմերի կազմում մասնակցել է Ազգային օսթինյան սլեմ-մրցույթին 1998 թվականին և Ազգային սիթլյան սլեմ-մրցույթին 2001 թվականին[9][10]։ Քլայնի ամենահայտնի բանաստեղծություններից են՝ «Պարեք, կապիկներ, պարեք» (անգլ.՝ Dance, Monkeys, Dance), «Նյորդի հեղինակային պոռնո» (անգլ.՝ Nerd Porn Auteur) և «Երբ ես երեխա էի» (անգլ.՝ When I Was a Kid)[11][12]։

Սցենարներ խմբագրել

1996 թվականին Քլայնը գրել և համացանցում ազատ հասանելությամբ հրապարակել է «Բաքարու Բանզայն ընդդեմ համաշխարհային հանցագործ լիգայի» սցենարը, որը հայտարարվել է որպես «Բաքարու Բանզայի արկածները։ Ութերորդ չափման միջով» (1984) ֆիլմի շարունակություն[13]։

1998 թվականին Քլայնը դարձել է «Երկրպագուներ» սցենարի հեղինակը, որը հետաքրքրություն է առաջացրել Օսթինում. մասնավորապես կինոքննադատ Գարրի Նոուլզն այն հիշատակել է իր «Մի՞թե զիլ չեն այս նորությունները» կայքում։ 2005 թվականի վերջին «The Weinstein Company» կինոընկերությունը գնել է «Երկրպագուների» սցենարը, իսկ 2009 թվականին թողարկվել է համանուն ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարել են Սեմ Հանթինգտոնը, Քրիս Մարքեթը, Դեն Ֆոգլերը, Ջեյ Բարուշելը և Քրիստեն Բելը[14]։

2008 թվականի ամռանը «Lakeshore Entertainment» կինոընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է էկրանավորել Քլայնի «Սանդերքեյդ» սցենարը, որը պատմում է չափահաս խաղամոլի մասին, որը մեկնում է մասնակցելու աշխարհի խոշորագույն խաղային առաջնությանը՝ «Սանդերքեյդին», որպեսզի վերադարձնի իր նախկին փառքն այն բանից հետո, երբ մի դեռահաս գերազանցել էր դեռահասության տարիքում իր սահմանած ռեկորդը[15][16]։

Դրանից բացի Քլայնի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իր «Պատրաստվի առաջին խաղացողը» և «Արմադա» վեպերի էկրանավորումների համար սցենարներ գրելու վեաբերյալ[17][18]։

Գեղարվեստական ստեղծագործություններ խմբագրել

2010 թվականի հունիսին Քլայնը վաճառել է իր «Պատրաստվի առաջին խաղացողը» առաջին գիտաֆանտաստիկական վեպը «Crown Publishing Group» հրատարակչությանը, իսկ վեպն էկրանավորելու իրավունքն ստացել է «Warner Bros.» կինոընկերությունը[19]։ Տասը ամիս անց լույս է տեսել գիրքը միաժամանակ կոշտ և փափուկ կազմերով, իսկ Քլայնն իր բլոգում հայտնել է, որ երկու կազմերն էլ ներառում են վիրտուալ Զատկի ձու՝ խաղերի շարքի հղում, որոնք բոլորը պետք է անցնել և վերջում սահմանել համաշխարհային ռեկորդ։ Մրցության գլխավոր մրցանակը եղել է 1981 թվականի DeLorean սպորտային մեքենան։ 2012 թվականին հաղթել է Քրեգ Քվին անունով մասնակիցը[20]։ Նույն 2012 թվականին այդ ստեղծագործությունն արժանացել է «Պրոմեթեևս» մրցանակի որպես լավագույն վեպ[21]։

Գրողի երկրորդ գիտաֆանտաստիկական վեպը՝ «Արմադա», լույս է տեսել 2015 թվականի հուլիսի 14-ին[22]։ 2015 թվականի դեկտեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Քլայնը գրքի էկրանավորման իրավունքը վաճառել է «Universal Pictures» կինոընկերությանը և դրա համար ստացել յոթանիշ թվով գումար։ 2015 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ գրողն աշխատում է իր երրորդ վեպի վրա, որ կոչվում է «Պատրաստվի երկրորդ խաղացողը»[23]։

Ըստ The Columbus Dispatch թերթի լրագրող Մայքլ Գրոսբերգի՝ «Օհայոյի բնակիչ Էռնես Քլայնի ... վեպերն ու Հոլիվուդի համար գրված սցենարները, որ արտացոլում են նրա տարվածությունը վիրտուալ իրականությամբ և արկադային ռետրո խաղերով, միշտ լավն են»[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. «Պատրաստվի առաջին խաղացողը» ֆիլմի նոր թրեյլերը
  3. «Սթիվեն Սփիլբերգը կինոյի պատմության մեջ ռեկորդային եկամուտ է ստացել». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  4. Սփիլբերգը առաջին անգամ կինոյի պատմության մեջ ավելի քան 10 մլրդ դոլար է աշխատել
  5. «Ernest Christy Cline (b. 1972)». birth-records.mooseroots.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. «Ernie's Fanboys Journal – PART 3: ERIC CLINE – Ernie's Blog». www.ernestcline.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. «VOWS: "Cristin Aptowicz, Ernest Cline"». The New York Times. 2016 թ․ հունիսի 19.
  8. Видео, в котором Клайн рассказывает об игре на youtube.com.
  9. «Postscripts: Bloomin' Poets – Books». The Austin Chronicle. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  10. Smith, Clay (2001 թ․ հուլիսի 13). «Postscripts». The Austin Chronicle. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  11. Wheaton, Wil (2011 թ․ օգոստոսի 15). «You want to accept Anorak's Invitation. Trust me». Wilwheaton.net. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  12. Whittaker, Richard (2012 թ․ հոկտեմբերի 27). «Wizard World: Wil Wheaton Versus the Burrito». The Austin Chronicle. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  13. «Buckaroo Banzai Against the World Crime League by Ernest Cline». www.ernestcline.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  14. «Contact Weistein Co. To See Fanboys In Your City». TheForce.net. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  15. «Lakeshore picks up 'Thundercade'». 2008 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  16. Fleming, Tatiana Siegel,Michael (2008 թ․ ապրիլի 9). «Lakeshore's game for 'Thundercade'». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. Fleming, Mike (2010 թ․ հունիսի 18). «Deadline Hollywood – Warner Bros and De Line Pictures Win Book Auction For Ready Player One». Deadline.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  18. «Universal sets sail with 'Armada'». Variety. 2012 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  19. [1] Արխիվացված Նոյեմբեր 21, 2010 Wayback Machine
  20. «Ready Player One DeLorean prize awarded». Boing Boing. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  21. Prometheus Best Novel Award Winners на kickasstorrent.proxyindex.eu
  22. «A Long Overdue Update». Ernie's Blog. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  23. Busch, Anita (2015 թ․ օգոստոսի 10). «'Ready Player One' Author Ernest Cline Seals Monster Deal For Next Book; All Eyes On Film Rights». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  24. Michael Grossberg: Geeky Ohio author succeeds with sci-fi novels, films. Արխիվացված 2018-09-24 Wayback Machine В: The Columbus Dispatch 31 июля 2015.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Քլայն» հոդվածին։