Բացել գլխավոր ցանկը

Էջմիածնի ջրանցք, Լենինի անվան ջրանցք, ջրանցք և ջրամբար, կառուցվել է 1923-1924 թթ. և շահագործման է հանձնվել 1925 թ.-ին։ Սկիզբ է առնում Երևանյան լճից։ Երկարությունը 27 կմ է, ջրթողունակությունը՝ 4,3 մ3/վ։ Գլխամասը (մոտ 500 մ) անցնում է ժայռափոր թունելով։ Ոռոգում է Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքի և Արմավիրի մարզի 1400 հա հողատարածք։

Ջրանցըք մինչև 1960 թ.-ը սնվում էր միայն Հրազդան գետի ջրերից։ Արևաշատի ջրհան կայանի կառուցումից (1967 թ.) հետո լրացուցիչ սնվում է Մեծամորի ջրերից, որի շնորհիվ սահմանափակվել է Սևանա լճի ջրի օգտագործումը։ Ջրանցքի երկայնքով տեղ-տեղ պահպանվել են ուրարտական Ումեշինի ջրանցքի հետքերը։ Վերջինս կառուցվել է մ.թ.ա. VII դ., ինչի մասին պահպանվել է Ռուսա Բ արքայի սեպագիր արձանագրությունը[1][2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 45 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 353 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։