Մաթիկ Էպլիղաթյան

հրատարակիչ-խմբագիր
(Վերահղված է Էպլիղաթյան Մաթիկից)

Մաթիկ (Մատթեոս) Գրիգորի Էպլիղաթյան (ապրիլի 6, 1956(1956-04-06), Հալեպ, Սիրիա), հրատարակիչ-խմբագիր։

Մաթիկ Էպլիղաթյան
Ծնվել էապրիլի 6, 1956(1956-04-06) (68 տարեկան)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
ԿրթությունՀայկազյան ազգային վարժարան և Կարեն Եփփե ազգային ճեմարան
Մասնագիտությունհրատարակիչ և խմբագիր

Կենսագրություն խմբագրել

1968 թվականին ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը, Կարեն Եփփե ազգային ճեմարանը (1974 թվական)։

1981 թվականին Հալեպում հիմնադրել է «Կիլիկիա» գրատունը։

1993 թվականին հիմնել է «Կիլիկիա» գրահրատարակչությունը. վերջինս Սիրիայի միակ հայկական հրատարակչությունն էր, որն ունեցել է պետական արտոնագիր, տպագրել է շուրջ 300 հայերեն և օտարալեզու գրքեր։

2012 թվականից Էպլիղաթյանը բնակվում է Շվեյցարիայում։

1987 թվականին Անթիլիասում լույս է տեսել Էպլիղաթյանի «Կեանք մը ազգիս կեանքին մեջ։ Ականատեսի եւ մասնակցողի վկայութիւններ, 1903–1923» գիրքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։