Կարեն Եփփե ազգային ճեմարան

Կարեն Եփփե ազգային ճեմարան, երկսեռ կրթական հաստատություն։ Հիմնվել է 1947 թվականին, Հալեպում՝ Բերիո թեմի առաջնորդ Զարեհ եպիսկոպոս Փայասլյանի (1956-1963 թվականներին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս) նախաձեռնությամբ։ Կոչվում է դանիացի հայասեր բարերարուհի Կարեն Եպպեի անունով։ Սկզբնապես ունեցել է մեկ դասարան, 1953 թվականին՝ 6։ Ուսուցումը տարվել է ֆրանսիական լիցեյի ծրագրով։ Ավարտողներին շնորհվել է բակալավրի աստիճան, որն իրավունք է տալիս ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություն։ Կարևոր տեղ է հատկացվում հայագիտական առարկաների ուսուցմանը։ 1958 թվականին հաստատությունը վերակառուցվել է ըստ Սիրիայի հանրակրթական միջնակարգ դպրոցի ծրագրի։ Դասավանդվում են հայոց լեզու և գրականություն, կրոն, արաբերեն, օտար լեզուներ, թվաբանություն, բնագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, պատմություն, աշխարհագրություն, իրավագիտություն, փիլիսոփայություն։ Ունի «Սիմոն Վրացյան» գրադարան։ Ընդունվում են նախակրթարան ավարտածները։ Աշակերտների թիվը՝ 1000 (2000 թվականի տվյալով)։ 1961 թվականից պարբերաբար հրատարակում է «Ծիլեր» աշակերտական թերթը։ 1947 թվականից գործում է վարժարանի Շրջանավարտից միությունը (ունի մասնաճյուղ Լոս Անջելեսում), որը 1999 թվականից հրատարակում է «Շավիղ» պարբերաթերթը։

Կարեն Եփփե ազգային ճեմարան
Տեսակքոլեջ
Հիմնադրված է1947
Անվանված էԿարեն Եպպե
Աշակերտներ1000
Դասարաններ6 (1953 թվականի տվյալով)
Երկիր Սիրիա
ՏեղագրությունՀալեպ

2014 թվականին Կարեն Եփփե ազգային ճեմարանը հրթիռակոծվել է[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։