Էպիքական լուսաբաց (Եղիշե Չարենց)

գիրք

Էպիքական լուսաբաց հայ բանաստեղծ, գրող Եղիշե Չարենցի բանաստեղծությունների շարքը, որն առաջին անգամ ամբողջությամբ հրատարակվել է առանձին գրքով՝ 1930 թվականին Պետհրատում (Երևան[1]

Էպիքական լուսաբաց
ՀեղինակԵղիշե Չարենց
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1930
ՎիքիդարանԷպիքական լուսաբաց

Նկարագրությւն

խմբագրել

1930 թվականին հրատարակած առանձին գրքույկի վերնագիրը եղել է «էպիքական լուսաբաց, Երկերի ժողովածու, գիրք V»։ Հեղինակը գիրքը նվիրել է վաղամեռիկ կնոջը՝ Արփենիկ Չարենցին[2]։

 

«Նվիրում եմ այս գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենի Չարենցի (Տեր-Աստվածատրյան)

Վախճանված 1927 թվի հունվարի 1-2-ի գիշերը Երևանի առաջին հիվանդանոցում։

Ե․Զ․»

1929․ X. Լենինգրադ

 

«էպիքական լուսաբաց» շարքը զետեղվել է Չարենցի Երկերի ժողովածուի IV հատորում, որտեղ գրքի սկզբից ավելացրել է «Մուսայիս» («Նախ՝ աղջիկ էիր դու մի հասարակ») բանաստեղծությունը։ Հեղինակը գրքի ընդհանուր բնաբան է վերցրել ռուս բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ է Նիկոլայ Նեկրասովի (1821-1877) «Երազ» (Сон—1877) բանաստեղծությունից[3]։

Ժողովածուի մեջ տեղ են գտել Չարենցի 1927-1930 թվականների գրած աշխատությունները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մեծանուն Հայեր». haymard.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  2. Էպիքական Լուսաբաց
  3. [Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ, էջ 553]

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիքական լուսաբաց (Եղիշե Չարենց)» հոդվածին։