Էշակ Մեյդան (լեռ, Արսիան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էշակ Մեյդան (այլ կիրառումներ)

Էշակ Մեյդան, Էշեկ Մեյդեն, լեռ Արսիան-Սողանլուղի լեռնաշղթայում, Կարսի բարձրավանդակում, Կարս գետի ձախակողմյան երկրորդական վտակներից մեկի ակունքների շրջանում, Սարիղամիշ գյուղաքաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 3033 մետր է։ Սրա մոտ է գտնվում համանուն լեռնանցքը[1]։

Էշակ Մեյդան
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԿարսի մարզ (Թուրքիա)
Աշխարհագրական
տեղադրություն
Կարսի սարահարթ
Բարձրությունը ծովի մակարդակից3033 մետր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 346 — 992 էջ։