Էնտիզ, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառում[1][2]։ Գտնվում էր Ղազօվա դաշտի հարավային կողմում, Թարխալա-Թոկատ ճանապարհի վրա։ Գյուղից 22 կմ հարավ գտնվում էին Էնտիզ Մեծ և Էնտիզ Փոքր գյուղերը։

Գյուղ
Էնտիզ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառԵվդոկիայի գավառ
Այլ անվանումներԱնտեզ, Ենդիս, Էնդիզ, Էնդիս, Կեսարա, Կեսարիա, Կեսերե
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գյուղը հանդիսանում էր մոտակա Էնտիզ Ներքին, Էնտիզ Վերին, Վարազ, Կյուրճի և Կեսերե գյուղերի կենտրոն։ Գյուղն ավերվել, իսկ հայ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ մի քանի տասնյակ հայ և թուրք բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Էնտիզն ուներ Ս. Փրկիչ անունով եկեղեցի[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 346

Աղբյուրներ խմբագրել