Էնն Մաքքորմիք
Էնն Օ'Հարա Մաքքորմիք (մայիսի 16, 1880[2], Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[2] - մայիսի 29, 1954[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), անգլիական ծագմամբ ամերիկացի լրագրող։ Նյու Յորք Թայմս (NYT) ամսագրի արտասահմանյան թղթակից։ NYT-ի խմբագրական խորհրդի առաջին կին անդամ։ Լրագրության ոլորտում Պուլիցերյան մրցանակի առաջին կին դափնեկիր։
Ծնվել է | մայիսի 16, 1880[2] |
---|---|
Ծննդավայր | Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[2] |
Վախճանվել է | մայիսի 29, 1954[2] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Գերեզման | Գեյթ օֆ հևն գերեզմանատուն[3] |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դոմինիկյան Օհայոյի համալսարան |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Նյու Յորք Թայմս[4] |
Պարգևներ |
Կյանքի վաղ շրջան
խմբագրելԾնվել է 1880 թվականի մայիսի 16-ին Անգլիայի Ուեսթ Յորքշիր նահանգի Ուեյքֆիլդ քաղաքում՝ Թոմաս և Թերեզա Բեատրիսների ընտանիքում։ Ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ՝ երեք քույրերից ամենամեծը՝ Էննի ծնվելուց հետո։ Նրանք սկզբում ապրում էին Մասաչուսեթսում, իսկ ավելի ուշ տեղափոխվեցին Կոլումբուս, Օհայո, որտեղ Էնը մեծացավ և չսովորեց։ Նրա հայրը բախվել է ֆինանսական խնդիրների և լքել ընտանիքը։ Նրա մայրը աշխատում էր չոր ապրանքների խանութում այնտեղ էլ վաճառում էր իր Songs at Twilight գիրքը։ 1898 թվականին նա ավարտել է Սուրբ Մարիայի ակադեմիան Կոլումբուսում։ Իր մայրիկի հետ աշխատել է Catholic University Bulletin շաբաթաթերթում[9]։
Կարիերա
խմբագրել1921 թվականին Մաքքորմիքը նամակ է գրել Քար Վան Անդային, The New York Times-ը կառավարող խմբագրին և հարցրել է, թե արդյոք կարող է նրան նամակագրություն ուղարկել արտասահմանից։ NYT-ն ընդունեց առաջարկը և հրապարակեց Մաքքորմիքի բազմաթիվ հոդվածներ, ներառյալ նրա վերլուծությունները իտալական ֆաշիզմի զարգացման և Բենիտո Մուսոլինիի ազդեցության ավելացման վերաբերյալ[9]։ 1922 թվականին Մաքքորմիքը դարձավ NYT-ի մշտական թղթակից։ 1936 թվականին Մաքքորմիքը դարձավ NYT-ի խմբագրական խորհրդի առաջին կին անդամը։ 1937 թվականին Մաքքորմիքը դարձավ առաջին կինը, ով Պուլիտցերյան մրցանակ ստացավ լրագրության ոլորտում[10][11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Life Story: Anne O'Hare McCormick, 1882-1954 — The New York Historical.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ https://case.edu/ech/articles/m/mccormick-anne-ohare
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Britannica
- ↑ https://wams.nyhistory.org/confidence-and-crises/world-war-ii/anne-ohare-mcormick/
- ↑ https://www.ohiohistory.org/research/archives-library/state-archives/ohio-womens-hall-of-fame/
- ↑ https://thetaphialpha.org/about/award-recipients/siena-medalists
- ↑ https://laetare.nd.edu/recipients/#info1944
- ↑ 9,0 9,1 Notable American women : the modern period : a biographical dictionary. — Cambridge, Mass.: Belknap Press of Harvard University Press, 1980. — С. 439. — xxii, 773 pages с. — ISBN 0-674-62732-6, 978-0-674-62732-1, 0-674-62733-4, 978-0-674-62733-8
- ↑ Редакторы Британской энциклопедии. «Anne Elizabeth O'Hare McCormick | American journalist». Британская энциклопедия (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Lee Boomer. «Life Story: Anne O'Hare McCormick, 1882-1954». Нью-Йоркское историческое общество (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.