Էնթոնի Օբի (անգլ.՝ Anthony Obi, հունվարի 13, 1952(1952-01-13), Նիգերիայի պրոտեկտորատ, Բրիտանական կայսրություն - հունվարի 1, 2022(2022-01-01)[1]), նիգերիացի ռազմական և պետական գործիչ, փոխգնդապետ, գեներալ Սանի Աբաչայի ռազմական ռեժիմի ժամանակ եղել է Օսուն նահանգի ռազմական կառավարիչ (1996-1998)[2]։ Այնուհետև, 1998 թվականի օգոստոսին դարձել է Աբիա նահանգի ռազմական կառավարիչ՝ 1999 թվականի մայիսին իշխանությունը փոխանցելով քաղաքացիական նահանգապետ Օրջի Ուզոր Կալուին[3]։

Էնթոնի Օբի
անգլ.՝ Anthony Obi
Օսուն նահանգի ռազմական կառավարիչ
օգոստոսի 22, 1996 - օգոստոս, 1998
Նախորդող Էնթոնի Ուդոֆիա
Հաջորդող Թեոֆիլուս Բամիգբոյե
Աբիա նահանգի ռազմական կառավարիչ
օգոստոս, 1998 - մայիսի 29, 1999
Նախորդող Մոսես Ֆասանյա
Հաջորդող Օրջի Ուզոր Կալու
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն իգբո
Ծննդյան օր հունվարի 13, 1952(1952-01-13)
Ծննդավայր Նիգերիայի պրոտեկտորատ, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր հունվարի 1, 2022(2022-01-01)[1] (69 տարեկան)
Քաղաքացիություն  Նիգերիա
Ի ծնե անուն անգլ.՝ Anthony Obi

Կենսագրություն խմբագրել

Օբին ծնվել է 1952 թվականի հունվարի 13-ին[4]։ Նա ժառանգել էր խնդիրներ Օսուն նահանգում՝ Իֆե և Մոդակեկե քաղաքների բնակիչների միջև հակամարտություններով, որը երբեմն վերաճում էր բռնության։ Ճգնաժամ սկսվեց, երբ նրա վարչակազմը որոշեց տեղական խորհրդի շտաբը տեղափոխել մի քաղաքից մյուսը[5]։ Էնթոնի Օբին ստեղծում է Թագավորական կոմիտե՝ ճգնաժամը լուծելու վերաբերյալ առաջարկություններ անելու համար և 1998 թվականի մարտին հայտարարում յոթօրյա ծոմապահության և աղոթքի ծրագիր՝ ուշադրությունը կենտրոնացնելով Իֆեի խաղաղության վրա[6]։

Օսուն նահանգի կառավարման տարիներին նա գործարկեց ջրային կորպորացիայի գրասենյակը Իֆետեդոյում, սակայն համապատասխան ջրամատակարարում չտրամադրեց[7]։ Երբ տեղական ինքնակառավարման աշխատակիցների արհմիության երկու խմբակցություններ սկսեցին հրապարակել երկու հակառակորդ տեղեկագրեր, Էնթոնի Օբին երկուսն էլ արգելեց[8]։

1998 թվականի սեպտեմբերին փոխգնդապետ Էնթոնի Օբին լրագրողներին հայտնում է, որ համաձայն գեներալ Աբդուլսալամի Աբուբաքարի մտադրության՝ ժամանակավոր կառավարող խորհրդի 31 անդամները և բոլոր 36 պետական ռազմական կառավարիչները կհայտարարեն իրենց ունեցվածքի մասին, իսկ 1999 թվականի մայիսին մաքուր կառավարումը կհանձնեն քաղաքացիական կառավարիչներին[9]։

Որպես Աբիա նահանգի կառավարիչ, նա կառուցել է Camp Neyia-ն՝ կառավարության նստավայրը և գոլֆի դաշտ Իգբերի լեռնային տեղանքում, որը շահագործման հանձնվեց իր պաշտոնավարման վերջին օրը՝ 1999 թվականի մայիսի 28-ին[10]։

Օբին մահացել է 2022 թվականի հունվարի 1-ին 69 տարեկան հասակում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://dailypost.ng/2022/01/02/ex-osun-military-administrator-anthony-obi-dies/
  2. 2,0 2,1 «Ex-Osun Military Administrator dies, Oyetola, Speaker mourn». theeagleonline.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
  3. «Nigeria States». WorldStatesmen. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. Obi, Anthony (1997). 365 Days Ago. էջ 14. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
  5. «IRIN-West Africa Update 138, 98.02.04». United Nations Office for the Coordination of Humanitarian Affairs. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. Oladoyin Anthony Mayowa. «State and Ethno-Communal Violence in Nigeria: The Case of Ife-Modakeke» (PDF). Africa Development, Vol XXVI, Nos 1 & 2, 2001. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. «Ifetedo Residents Lament Water Problem». Osun Defender. 2009 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. «Two Union Publications Banned In Osun State» (PDF). Media Rights Monitor, April 1998. Vol. 3 No. 4. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  9. «World News Briefs; Nigerian Leaders Ready To Declare Assets». New York Times. 1998 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. MIKE AWOYINFA (2008 թ․ փետրվարի 16). «Fire on Kalu's mountain». Daily Sun. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.