Էնդրյու Ալբիսի, (ֆր.՝ Andrew Albicy մարտի 21, 1990(1990-03-21), Սևր[1], ֆրանսիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ավելի հաճախ հանդես է եկել պաշտպանի դերում[2]։ Հանդես է գալիս «Անդորա» ակումբի կազմում[3]։

Էնդրյու Ալբիսի
Andrew Albicy 2011 (cropped).jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Andrew Albicy
Մասնագիտացում՝բասկետբոլիստ
Երկիր՝Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 21, 1990(1990-03-21) (32 տարեկան)
Ծննդավայր՝Սևր

ԿարիերաԽմբագրել

Կարիերան սկսել է 2006 թվականին, Փարիզի «Փարի-Լևալլա» երիտասարդական ակումբում։ 2006 թվականից մինչև 2009 թվականը հանդես է եկել նույն ակումբի հիմնական կազմում։ 2009-2010 թվականների մրցաշրջանում Ալբասին կանոնավոր հանդես է եկել մեծահասակների խմբում։ 2011 թվականին տեղափոխվել է «Գրավլին» ակումբ։

ՀավաքականումԽմբագրել

Ընդգրկվել է Ֆրանսիայի մինչև 16, 18, 19 և 20 տարեկանների հավաքականների կազնում։ 2010 թվականին Խորվաթիայում տեղի ունեցած Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում նա ստացել է ամենաարժեքավոր խաղացողի (MVP) տիտղոս։ Առաջին խաղը ն Ֆրանսիյի հավաքականի հիմնական կազմում տեղի է ունեցել 2010 թվականին Թուրքիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում, որտեղ ֆրանսիացիները զբաղեցրին 13-րդ հորիզոնականը։ 2011 թվականին Լիտվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ եզրափակչում զիջելով Իսպանիայի հավաքականին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Эндрю Альбиси - Досье - Баскетбол»։ Eurosport։ Վերցված է 2018-12-12 
  2. «Эндрю Альбиси - Евролига 2011/2012 - Баскетбол»։ www.championat.com (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-03-ին։ Վերցված է 2018-12-12 
  3. ««Андорра» продлила контракт с Эндрю Альбиси»։ Sports.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-12-12 

Արտաքին հղումներԽմբագրել