Էնդրե Ռոժա (հունգարերեն՝ Endre Rózsa, հոկտեմբերի 30, 1941(1941-10-30), Պեչ, Հունգարիայի Թագավորություն - ապրիլի 18, 1995(1995-04-18), Բուդապեշտ, Հունգարիա[1]), հունգար բանաստեղծ, Աթիլլա Յոժեֆի և Գաբոր Բետլենի անվան գրական մրցանակների դափնեկիր, համբավավոր Kilencek բանաստեղծական խմբակի ինը անդամներից մեկը։

Էնդրե Ռոժա
Ծնվել էհոկտեմբերի 30, 1941(1941-10-30)
ԾննդավայրՊեչ, Հունգարիայի Թագավորություն
Վախճանվել էապրիլի 18, 1995(1995-04-18) (53 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարիա[1]
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց[2][3]
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան
Պարգևներ

Հայրենի Պեչում դպրոցն ավարտելուց հետո շուրջ մեկ տարի աշխատել է հանքավայրում որպես օպերատոր, ապա սովորել է ELTE-ի հումանիտար ֆակուլտետում, որն ավարտել է՝ ստանալով Հունգարիայի պատմության մասնագետի որակավորում։ 1967 թվականին նշանակվել է Eötvös համալսարանական ակումբի տնօրեն։ Այստեղ ծանոթացել ու մտերմացել է բանաստեղծների իննյակի մյուս անդամների հետ։ Բանաստեղծ Լասլո Նադը առաջաբան է գրել իննյակի ստեղծագործություններն ամփոփող առաջին անթոլոգիայի համար, բայց այդ ժողովածուն լույս է տեսել երկու տարի տևած քաշքշուկներից հետո միայն։ 1968 թվականին փոխել է աշխատանքը, որոշ ժամանակ Հունգարիայի պատմություն է դասավանդել, մի շարք գործեր հրատարակել Fonómunkás փորձարարական պարբերականում։ Իննյակի անթոլոգիայի լույս տեսնելուց հետո Հունգարիայում ճանաչված բանաստեղծ է դարձել։

Բանաստեղծական ժողովածուներ խմբագրել

  • 1970: Kavicsszüret[4]
  • 1974: Senki ideje[5]
  • 1979: Kietlen ünnep[6]
  • 1985: Sárkányeregető (gyerekversek)[7]
  • 1987: Az anyag emlékezete[8]
  • 1989: Szomjúság örökmécsei[9]
  • 1993: Árnyékszobrok (válogatott és új versek)[10]
  • 1998: Az ámokfutó álmai (hátrahagyott versek)[11]

Պարգևներ խմբագրել

  • 1979: Աթիլլա Յոժեֆի անվան մրցանակ[12]
  • 1994: Magyar Köztársaság Érdemrend Középkeresztje a Kilenceknek[12]
  • 2009: Բետլեն Գաբորի անվան մրցանակ (հետմահու)[12]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Petőfi Literary Museum — 1954.
  2. https://epa.oszk.hu/00000/00003/00030/adattar.html
  3. https://epa.oszk.hu/00000/00003/00030/nevmutato.html
  4. «Kavicsszüret». Petőfi Irodalmi Múzeum. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  5. «Senki ideje». Antikvárium.hu. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  6. «Kietlen ünnep». Petőfi Irodalmi Múzeum. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  7. «Sárkányeregető». Antikvárium.hu. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  8. «Az anyag emlékezete». Antikvárium.hu. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  9. «Szomjúság örökmécsei». Antikvárium.hu. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  10. «Árnyékszobrok». Antikvárium.hu. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  11. «Az ámokfutó álmai». Antikvárium.hu. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  12. 12,0 12,1 12,2 Németh Péter Mikola (2013 թ․ նոյեմբերի 27). «Rózsa Endre Emléknap». Magyar-Hon-Lap. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.