Էնարգիտ
միներալ սուլֆոաղերի խմբից
Էնարգիտ, միներալ սուլֆոաղերի խմբից։ Քիմիական կազմը՝ : Պարունակում է 48,42% , 19,02% , 32,56% : Խառնուրդների ձևով մասնակցում են ծարիր, երկաթ, ցինկ ևն։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է, կարծրությունը՝ 3–3,5, խտությունը՝ 4300–4500 կգ/մ³, գույնը՝ պողպատի գորշից մինչև երկաթի սև։ Բյուրեղները պրիզմատիկ կամ աղյուսաձև են։ Էնարգիտը մի շարք հիդրոթերմալ պղնձի հանքավայրերի քիչ տարածված միներալ է և հանդիպում է պիրիտի, բոռնիտի, գալենիտի և այլ միներալների հետ։ Կա Ուրալում, Ղազախստանում, Միջին Ասիայում։ Հայաստանում հայտնի է Կապանի պղնձի հանքավայրում։
Էնարգիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Cu₃AsS₄ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 2.KA.05[1] |
Դանա դասակարգում | 3.2.1.1 |
Շերտի գույն | սև |
Բյուրեղային համակարգ | շեղանկյուն բյուրեղային համակարգ |
Ենթակատեգորիա | sulfosalt subclass of minerals? և սուլֆիդներ |
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 51)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնարգիտ» հոդվածին։ |