Էյնուլլա Ֆաթուլլաև (ադրբ.՝ Eynulla Fətullayev)՝ ադրբեջանցի լրագրող, ով հայտնի է դարձել Խոջալուի իրադարձությունների իր հետաքննությամբ, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներով։

Էյնուլլա Ֆաթուլլաև
ադրբ.՝ Eynulla Emin oğlu Fətullayev
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1976(1976-09-25) (47 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
Մասնագիտությունլրագրող
Պարգևներ և
մրցանակներ
 Eynulla Fatullayev Վիքիպահեստում

Հարաբերությունների խզումը Մոնիթոր ամսագրի հետ խմբագրել

Ինչպես գրում է «Ռեպորտյոր» ամերիկյան ռուսալեզու ամսագիրը՝ հետաքրքրական են եղել Էյնուլլա Ֆաթուլլաևի հարաբերությունները Ադրբեջանցի ընդդիմադիր «Մոնիթոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի հետ։ Ըստ աղբյուրը՝ Մոնիտորը հանդիսացել է գլխավոր ընդդիմադիր աղբյուրը Ադրբեջանում։ Երկու լրագրողների համագործակցությունը ավարտվել է նրանց հարաբերությունների խզմամբ։ Դրանից ոչ երկար ժամանակ անց Էլմար Հուսեյնովին սպանում են անհայտ անձինք՝ հրազենով սեփական տան մուտքում։ Անկախ այն փաստից, որ նրանք երկար ժամանակ աշխատել են իրար հետ, իսկ Ֆաթուլլաևը ինքն իրեն հռչակել է ընդդիմադիր լրագրող, նա չի անցկացրել հետաքննություն գործերոջ սպանությունը բացահայտելու նպատակով[1]։

Բանտարկությունը խմբագրել

Ֆաթուլլաևին դատապարտել են 8,5 տարի ազատազրկման 2007 թվականին՝ հարկերից խուսափելու ու արտասահմանյան դեսպանատների դեմ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքներով[2]։ 2009 թվականին հայտարարվել է, որ Ֆաթուլլաևի բանտախցում հայտնաբերվել է 0,22 գրամ հերոին, ինչի համար նրաн դատապարտել են ևս 2 տարի ազատազրկման[3]։

Ֆաթուլլաևը ազատ է արձակվել համաներմամբ Իլհամ Ալիևի կողմից 2011 թվականին[4]։

Հարաբերությունների խզումը միջազգային իրավապաշտպանների հետ խմբագրել

Բանտարկությունից հետո Ֆաթուլլաևը խզում է իր հարաբերությունները միջազգային իրավապատպան կազմակերպությունների հետ՝ քննադատելով դրանց զեկույցները ուղղված Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար իրավիճակի վերաբերյալ։ 2013 թվականին Amnesty International իրավապատպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ֆաթուլլաևը ու իրեն պատկանող haqqin.az լրատվականը օգտագործվում են Ադրբեջանի կառավարության շահերը պաշտպանելու նպատակով[5]։ Նա նաև վատնել է Amnesty տված դրամաշնորհը[6]։

2015 թվականի գարնանը Եվրամիությունում Իսլամական Համագործակցության Կազմակերպության մշտական ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը հայտարարել է, որ հետևելով Haqqin.az հրապարակումներին, կարելի է հասկանալ՝ ինչպես է մտածում իշխանություն։ Ֆաթուլլաևի ղեկավարած Haqqin. az կայքը ցուցադրում է, թե ինչ է կատարվում Ադրբեջանի իշխանություններում, կարել է հասկանալ՝ ով է դառնում Ալիևի իշխանության համար անցանկալի կերպար, իսկ ով է վայելում ռեժիմի կողմից լավ վերաբերմունք[7]։

Հղումներ խմբագրել

  1. Администрация президента Азербайджана финансирует антисемитские демонстрации во Франции. Громкая статья газеты «Репортер»
  2. Opposition Journalist in Azerbaijan Given Extra 8 Year Prison Term
  3. «Imprisoned Azerbaijani journalist faces new jail term». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. Azerbaijan: Eynulla Fatullayev Pardoned Following Twitter Action
  5. «Amnesty International and Fatullayev condemn each other». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. AMNESTY INTERNATIONAL PUBLIC STATEMENT(չաշխատող հղում)
  7. «Надеюсь, сможем подтолкнуть власть к реформам». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.