Էմմա Մայերս

ամերիկացի դերասանուհի

Էմմա Մայերս (անգլ.՝ Emma Myers; ապրիլի 2, 2002(2002-04-02), Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի։ Դերասանական կարիերան սկսել է 2010թվականից՝ 8 տարեկան հասակում, նկահանվել է «Ճահիճներ» հեռուստասերիալում[1] (անգլ.՝ The Glades)։ Նա մեծ համբավ է ձեռք բերել 2022 թվականին՝ Netflix«Ուենսդեյ» սերիալում Էնիդ Սինքլերի դերում հանդես գալուց հետո[2][3]։

Էմմա Մայերս
Ծնվել էապրիլի 2, 2002(2002-04-02) (22 տարեկան)
ԾննդավայրՕռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Էմմա Մայերսը ծնվել է 2002 թվականի ապրիլի 2-ին Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում։ Ստացել է տնային ուսուցում[4] և «երբեք չի ունեցել ավանդական դպրոցական կրթության փորձ»։

Մայերսը սկսել է նկարահանվել դեռ մանկուց, իր դեբյուտը կատարելով 2010 թվականին «Ճահիճներ» սերիալում[1]։ Պրոֆեսիոնալ դերասանությամբ սկսել է զբաղվել 16 տարեկանից[5]։ 2020 թվականին Մայերսը նկարահանվել է «Սուրբ ծննդյան համը» հեռուստաֆիլմում, իսկ 2021 թվականին՝ «Աղջիկը նկուղում» թրիլլերում[6]։ Նա համբավ ձեռք բերեց 2022 թվականին, երբ հայտնվեց Netflix-ի սերիալում, որտեղ նա մարմնավորեց Էնիդ Սինքլերին՝ Ուենսդեյ Ադամսի ընկերուհուն, որին մարմնավորում էր Ջեննա Օրտեգան[2][3]։

Մայերսը K-pop-ի, հատկապես Seventeen խմբի երկրպագու է։ 2022 թվականին Teen Vogue-ին տված հարցազրույցում աղջիկն ասել է, որ իր կայացման գործում մեծ է եղել «Մատանիների տիրակալի» և «Աստղային պատերազմների» ազդեցությունը։ Իրեն համարում է ինտրովերտ[3][4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 Նամակներ Աստծուն Letters to God աղջիկն ավտոբուսում
2021 Աղջիկը նկուղում Girl in the Basement Մերի Կոդի
Հեռուստատեսություն
Տարի Название Ориг. название Роль
2010 Ճահիճներ The Glades Փեյջ Սլեյթոն
2020 Հացթուխը և գեղեցկուհին The Baker and the Beauty Սթեֆանի
Խոր գիշերով Dead of Night աղջիկը «Մագնոլիայից»
Սուրբ ծննդյան համը A Taste of Christmas ԲիԲի Ջորդան
2022 Ուենսդեյ Wednesday Էնիդ Սինքլեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «What movies and TV shows has Emma Myers been in?». PopBuzz. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 «Get Ready with Emma Myers for the "Wednesday" Premiere». Teen Vogue. 2022 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 Kickham, Dylan (2022 թ․ նոյեմբերի 23). «Emma Myers Wants Wenclair Shippers To Know: "They Were Roommates"». Elite Daily. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 «Netflix Star Emma Myers Is Wednesday's Biggest Fan». Teen Vogue. 2022 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. Roth, Jaclyn (2022 թ․ նոյեմբերի 21). «Emma Myers Hopes To Inspire Young Girls With Her Role In Netflix's 'Wednesday'». Grazia USA. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. «Emma Myers». IMDb. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.