Էմմա Խուդաբաշյան (մարտի 3, 1947(1947-03-03), Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր[2]։ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի անդամ[3]։

Էմմա Խուդաբաշյան
Ծնվել էմարտի 3, 1947(1947-03-03) (77 տարեկան)
ԾննդավայրՍևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԱրմավիրի պետական մանակավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Էմմա Խուդաբաշյանը ծնվել է 1947 թվականի մարտի 3-ին Սևանի շրջանի Ծովագյուղ գյուղում։ 1973 թվականին ավարտել է Արմավիրի (ՌԴ) պետական մանկավարժական ինստիտուտը։ Մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է։ 1973-1977 թվականներից աշխատել է Երևանի էլեկտրաապարատների գործարանում որպես փականագործ-հավաքող։ Ավելի ուշ, 1979-1994 թվականներին Էմման աշխատանքի է անցել Երևանի միկրոէլեկտրոնային ինստիտուտում որպես առաքող, տեխնիկ, իսկ 1994-1999 թվականներին աշխատել է որպես «Սևան» զբոսաշրջային միավորման ավագ մեթոդիստ[3]։

1999 թվականին Կարեն Դեմիրճյանի ղեկավարած «Միասնություն» դաշինքի ցուցակով Էմման ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր[4] և զբաղեցրել պաշտոնը մինչև 2003 թվական։ Հանդիսացել է ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի անդամ[3]։ Էմմա Խուդաբաշյանն ականատես է եղել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակմանը[4]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել