Արմավիրի պետական մանակավարժական համալսարան

Արմավիրի պետական մանկավարժական համալսարան, ռուսական բուհ։ Լրիվ անվանումը՝ «Արմավիրի պետական մանկավարժական համալսարան» բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն։ Բուհի գլխավոր մասնաշենքը գտնվում է Արմավիրում։

Արմավիրի պետական մանակավարժական համալսարան
Изображение логотипа
ՀապավումԱՊՄՀ
Տեսակկրթօջախ և կազմակերպություն
Հիմնադրված էօգոստոսի 13 1923
Տիպպետական
ՌեկտորՀամբարձում Ռոբերտովիչ Գալուստով
Ուսանողներավելի քան 6000
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՌուսաստան: Արմավիր (Ռուսաստան), Կրասնոդարի երկրամաս
Հասցե352901, ք. Արմավիր, Ռոզի Լյուքեսմբուրգ փողոց, 159
Կայքagpu.net

Պատմություն խմբագրել

Արմավիրի պետական մանկավարժական համալսարանը Ռուսաստանի հարավի հնագույն ուսումնական հաստատություններից մեկն է, որն իրականացնում է մասնագիտական մանկավարժական կրթություն։ Մասնագիտական մանկավարժական կրթությունը սկսվել է 1923 թվականին, երբ լուսավորության ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ ստեղծվեց Արմավիրի մանկավարժական տեխնիկումը։ 1932 թ. մանկավարժական տեխնիկումում բացվել է ասորական բաժանմունք, որի առաջին թողարկումը տեղի է ունեցել 1936 թ.: Արմավիրի մանկավարժական տեխնիկումի բազայի վրա կազմակերպվել են նաև ասորական ուսուցիչների վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ։

Արմավիրի ժամանակավոր ֆաշիստական օկուպացիայի ժամանակ 1942 թ. օգոստոսից մինչև 1943 թ. հունվար մանկավարժական տեխնիկումը չի գործել։ 1944 թ. տեխնիկումը վերանվանվել է Արմավիրի մանկավարժական ուսումնարան։ 1948թ. սեպտեմբերի 1-ից ուսումնարանի բազայի վրա բացվում է Արմավիրի ուսուցչական ինստիտուտը։ 1948թ. հուլիսի 27-ի լուսավորության նախարարության հրամանով Արմավիրի ՈւԻ-ի առաջին տնօրեն է նշանակվել Յարովա Վ. Ս.-ն, ով մինչ այդ կատարել է մանկավարժական ուսումնարանի վարիչի պարտականությունները։

1954 թ.հունիսի 26-ի N 954 որոշմամբ ուսուցչական ինստիտուտը վերակազմավորվեց Արմավիրի պետական մանկավարժական ինստիտուտի։ 20-րդ դարի 50-60-ական թվականներին ԱՊՄԻ-ն դառնում է երկրի գիտամեթոդական կենտրոնը՝ մաթեմատիկոս ուսուցիչների համար։ Դոցենտ Ն. Ն. Շոլաստերի կողմից հրատարակվել է «տարրական երկրաչափություն» գիրքը (մանկավարժական ինստիտուտների հեռակա ուսուցմամբ ուսանողների համար կարճ դասընթաց)՝ 20 հազար տպաքանակով[2][3]։ 1961 թ. որպես ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ԱՊՄԻ դոցենտ Մ. Յ. Ցիրկինի կողմից պատրաստվել է մանկավարժական ինստիտուտների ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետների ուսանողների համար ձեռնարկ՝ 10 հազար օրինակով։ Արմավիրի մանկավարժական ինստիտուտի գիտնականներ Ն. Ն. Շոլաստերի և Մ. Յ. Ցիրկինի գրքերով ուսանել են երկրի մանկավարժական բուհերի ուսանողների ավելի քան մեկ սերունդ[4]։

Բուհն ուներ տարբեր կարգավիճակներ՝ ինստիտուտ, ակադեմիա (ԱՊՄԱ), իսկ 2015 թվականից ունի համալսարանի (ԱՊՄՀ) կարգավիճակ[5]։

Ներկայումս շարունակվում է ԱՊՄՀ պրոֆեսոր Ս. Գ. Մանվելովի ավանդույթները, ով հրատարակել է «աշակերտների ինքնատիրապետման զարգացման մաթեմատիկայի առաջադրանքները. ձեռնարկ ուսուցիչների համար» գիրքը՝ 30 հազար տպաքանակով և «մաթեմատիկայի ժամանակակից դասի նախագծում. ձեռնարկ ուսուցիչների համար» գիրքը՝ 20 հազար տպաքանակով։

ԱՊՄՀ-ն ակտիվորեն մասնակցել է ՌՍՖՍՀ լուսավորության նախարարության միջազգային նախագծերին։ Ինստիտուտի հեղինակության մասին է խոսում այն փաստը, որ 1984-1995թթ. ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետին կից գոյություն է ունեցել թուրքմենական բաժանմունք, որը միակն էր երկրում։ Ազգային վարչության գոյության ընթացքում Թուրքմենստանի համար վերապատրաստվել են զգալի թվով բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Այս բաժնի շրջանավարտներից ոմանք դարձել են առաջատար ուսուցիչներ իրենց երկրի համալսարաններում։

Ղեկավարություն խմբագրել

2011 թվականից ԱՊՄՀ-ի ռեկտորը Համբարձում Ռոբերտովիչ Գալուստովն է[6]։

Ֆակուլտետներ խմբագրել

ԱՊՄՀ ֆակուլտետների և ինստիտուտների ցանկ՝ 2018-2019 ուսումնական տարվա դրությամբ[7].

  • Կիրառական ինֆորմատիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի ինստիտուտ
  • Պատմության ֆակուլտետ
  • Սոցիալ-հոգեբանական ֆակուլտետ
  • Նախադպրոցական և տարրական կրթության ֆակուլտետ
  • Ռուս և արտասահմանյան բանասիրության ինստիտուտ
  • Տեխնոլոգիայի, տնտեսագիտության և դիզայնի ֆակուլտետ
  • Կրթության զարգացման գիտահետազոտական ինստիտուտ

Ռեկտորներ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. Шоластер Н.Н. «Элементарная геометрия» // М.: Государственное учебно-педагогическое издательство министерства просвещения РСФСР, под редакцией Иваницкой В.П., 1959
  3. Шоластер Н. Н. «Задачи на геометрические преобразования» // Математика в школе. 1976
  4. Яков Понарин «Элементарная геометрия. Том 1: Планиметрия, преобразования плоскости», стр.309
  5. О ВУЗе
  6. «Структура и органы управления». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. Факультеты и кафедры

Հղումներ խմբագրել