Էմմա Աքուլյան

հայ լուսանկարիչ

Էմմա Խաչիկի Աքուլյան (Միրզոյան, մարտի 16, 1929(1929-03-16), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ։

Էմմա Աքուլյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1929(1929-03-16) (95 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունլուսանկարիչ

Կենսագրություն խմբագրել

Էմմա Աքուլյանը ծնվել է 1929 թվականի մարտի 16-ին, Թիֆլիսում։ Հետագայում տեղափոխվել է Կալինինի մարզի Ժարկովսկ ավան։ Որպես լուսանկարիչ մասնագիտացել է ընտանեկան միջավայրում. լուսանկարչություն սովորել է սկեսուրից, որի հետ համատեղ աշխատել են։ 1965 թվականին Էմմա Աքուլյանն ավարտել է Կալինինի մարզի կենցաղսպասարկման ուսումնական կոմբինատի դասընթացը՝ ստանալով տաղավարի և բնական նկարահանման լուսանկարչի որակավորում և զբաղվել ինքնուրույն գործնեությամբ՝ լուսանկարել, կատարել ռետուշի և տպագրական աշխատանքներ։ Մինչև 1968 թվականը աշխատել է Ժարկովսկում։ 1969 թվականին հաստատվել է Կիրովականում, որտեղ Լագեր թաղամասում բացել է համանուն լուսանկարչական տաղավարը, որը գործել է մինչև 1977 թվական, երբ Աքուլյանը ավարտել է լուսանկարչական գործունեությունը[1]։

Լուսանկարչության բնագավառում է աշխատել նաև Աքուլյանի եղբայրը` Լյովան, ով վարպետացել է լուսանկարչության մեջ աշխատակցել քրոջը որպես ռետուշոր[2]։

Գրականություն խմբագրել

  • Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էմմա Աքուլյանի մասին ru.hayazg կայքում
  2. «ԱՔՈՒԼՅԱՆ, ԷՄՄԱ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.