Էմիկ Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմիկ Ավագյան ( անգլ.՝ Emik Avakian, օգոստոսի 5, 1923, Թավրիզ, Իրան - հուլիսի 11, 2013, Chicopee, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ գյուտարար է և բազմաթիվ արտոնագրերի սեփականատեր, ինչպես նաև շնչով կառավարվող համակարգչի և անվասայլակը մեքենան տեղավորելու մեխանիզմը հնարողը։ Էմիկ Ավագյանի գլխավոր գյուտերից մեկը համարվում է ավտոմատ սայլակի գյուտը, որը ձեռքով կառավարվող սայլակը փոխարինեց ավտոմատ կառավարվողի[1][2]։ Էմիկ Ավագյանի բազմաթիվ գյուտեր հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը բարելավելու նպատակ են ունեցել, ինչի համար նա ստացել է պարգևներ, որոնք վկայում են իր գյուտերի կարևորությունը[3]։
Էմիկ Ավագյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1923 Թավրիզ, Իրան |
Մահացել է | հուլիսի 11, 2013 (89 տարեկան) Chicopee, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական և գյուտարար |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան և Eureka College? |
Կենսագրություն
խմբագրելՀայկական ծագում ունեցող Էմիկ Ավագյանը ծնվել է Պարսկաստանի Թավրիզ քաղաքում 1924 թվականին[4]։ Էմիկ Ավագյանն ունեցել է մանկական ուղեղային կաթված[1][5]։ Էմիկին բժշկական օգնություն փնտրելու համար, Ավագյանների ընտանիքը Պարսկաստանից ճանապարհորդում է Ռուսաստան, Գերմանիա և ի վերջո բնակեցվում է Նյու Յորքում։ Արդեն տասներեք տարեկանում Էմիկը տնային տնտեսության շուրջ առաջացած էլեկտրոտեխնիկական խնդիրներ էր կարգավորում։ Հետագայում Ավագյանը ստացել է բարձրագույն կրթություն Էվրիկա քոլեջում ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում[1]։ Ավագյանն ուսումը շարունակում է Կոլումբիայի համալսարանում և ստանում մագիստրոսի աստիճան[3][4]։ Ուսանողության տարիների ընթացքում Ավագյանը հաղորդակցման խնդիրներ է ունեցել մեքենագրուհու հետ, ով գրառումներ էր անում նրա համար[3]։ Ավագյանը ապրել է Մասաչուսեթսում իր կնոջ՝ Էննի հետ մինչև մահը[1]։
Հայտնագործություններ
խմբագրելՄիջավայրային բազմաթիվ դժվարությունները հաղթահարելու համար Ավագյանը բազմաթիվ հայտնագործություններ է արել։ Նրա հայտնի գյուտերից մեկը եղել է շնչառությամբ ղեկավարվող տպագրիչ մեքենայի հայտնագործումը[3]։ Համաձայն գյուտի՝ տպագրիչ մեքենան կաշխատի շնչառության և ձայնի չափման համաձայն, որը կարտասանվեր չորս միկրոֆոնի միջոցով[3]։ Չնայած որ մեխանիզմը դանդաղ էր աշխատում, այն օգտագործելը շատ ավելի հարմար էր, քան մեքենագիր վարձելը[3]։ Ավագյանի հաջորդ հայտնագործությունը եղել է ինֆորմացիոն որոնումը և պահպանման սարքը, որը արխիվացման և որոնման գործում ամենաարագ գործող մեթոդն էր[6]։
Մրցանակներ
խմբագրել- 1961 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին պարգևատրել է Ավագյանին իր նշանավոր ներդրումների համար[1]
- Ինժեների նշանավոր մրցանակ (1979)
- Հայկական երկուհարյուրամյա կոմիտետի փորձը գիտական ոլորտի մրցանակաբաշխությունում
- Իրանի շահի մեդալ (1963)
- Էվրիկա քոլեջի դոկտորի աստիճանի պաշտոնական շքանշան (1996)[1]
Հայտնի վկայագրեր
խմբագրել- Information Storage, retrieval, and Handling Apparatus United States Patent no. 3,191,006 filed date: Apr. 3, 1962, issue date: Jun. 22, 1965
- Energy Projecting and Scanning Apparatus United States Patent no. 3,283,147, filed date: May 9, 1962, issued date: Nov. 1, 1966.
- Apparatus and System for Interconnecting Circuits and Electronic Components United States Patent no. 3,880,486 filed date: Mar. 5, 1973 issued date: Apr. 2, 1975.
- Data Entry Devices United States Patent no. 4,077,036, filed Aug 30, 1976, issued Feb 28, 1978.
- Method of and Apparatus for Motorizing Manually Powered Vehicles United States Patent no. 5,186,269, filed date: Nov 7, 1991, issued date: Feb 16, 1993.
- Drive System for Wheelchairs or the like United States Patent no. 5,427,193, filed date: Apr. 19, 1993, issued date: Jun 27, 1995.
- Vehicle Loading System United States Patent no. 5,242,257, filed date Nov. 8, 1991, issued date: Sep. 7, 1993.
- Flow Control System and Restrictor for use therein United States Patent no. 4,372,304, filed date: Oct 15, 1980, issue date: Feb 8, 1983.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Էմիկ Ավագյան «Ներդնելու 48 պատճառ», "Dr. Emik Avakian '48 a reason to invest"
- ↑ Ստեփան Պառտամյան, Այո, մենք ունենք,2009
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Շնչառությունը ղեկավարում է տպիչ մեքենան», «Man's Breath Runs Typewriter». Life Magazine. 33 (22): 77. 1952 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «Առաջատար ինժեները հաղթանակ է տանում խոչընդոտի նկատմամբ», Սանդի Հերալդ, Օգոստոսի 21, 1960«Top Engineer Triumphs Over His Handicap». Sunday Herald. 1960 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Էլեկտրոնիկայի հրաշագործը»,Էրիկ Նորթրափ, 1953Northrup, Eric (June 1953). «Electronics Wizard». Mechanix Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Նպատակասլաց մարդու հպարտ հաղթանակը»«Proud Win for a Man with a Will». Life. 52 (19). May 1962. ISSN 0024-3019. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.