Էմիլ Աուդերո

իտալացի ֆուտբոլիստ

Էմիլ Աուդերո (իտալ.՝ Emil Audero, հունվարի 18, 1997(1997-01-18)[1][2], Ինդոնեզիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սամպդորիայի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Էմիլ Աուդերո
Emil Audero
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Emilio Audero Mulyadi
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1997(1997-01-18)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Ինդոնեզիա
Հասակ 192 սմ
Քաշ 83 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սամպդորիա
Համար 1
Պատանեկան կարիերա
2008-2016 Իտալիա Յուվենտուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2019 Իտալիա Յուվենտուս 1 (0)
2017-2018   Իտալիա Վենեցիա 38 (0)
2018-2019   Իտալիա Սամպդորիա 36 (0)
2019-ներկա Իտալիա Սամպդորիա 7 (0)
Ազգային հավաքական
2012 Իտալիա Իտալիա Մ15 9 (0)
2012 Իտալիա Իտալիա Մ16 1 (0)
2013 Իտալիա Իտալիա Մ17 3 (0)
2013-2015 Իտալիա Իտալիա Մ18 5 (0)
2015 Իտալիա Իտալիա Մ19 3 (0)
2016-2017 Իտալիա Իտալիա Մ20 4 (0)
2017-2019 Իտալիա Իտալիա Մ21 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 10-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 10-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Յուվենտուս խմբագրել

Աուդերոն Յուվենտուսի ակադեմիայի սան է[4][5]։ Առաջին անգամ թիմի հայտացուցակում հայտնվեց 2014 թվականի նոյեմբերի 30-ին՝ Տորինոյի դեմ խաղում, սակայն այս հանդիպման ժամանակ խաղադաշտ դուրս չեկավ[6]։ 2016-17 մրցաշրջանում Աուդերոն դարձավ Յուվենտուսի երրորդ դարպասապահը՝ Ջանլուիջի Բուֆֆոնից և Նետոից հետո։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի մայիսի 27-ին՝ մրցաշրջանի վերջին՝ Բոլոնյայի դեմ խաղում[7][8]։

2017 թվականի հուլիսի 8-ին Աուդերոն 1 տարվա վարձավճարով միացավ Վենեցիային[9][10][11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 6-ին՝ Իտալիայի գավաթի Պորդենոնեի դեմ խաղում[13]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ Սալերնիտանայի դեմ խաղում[14]։ Վենեցիայի կազմում Աուդերոն անցկացրեց 39 հանդիպում՝ բաց թողելով 41 գնդակ և 14 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

Սամպդորիա խմբագրել

2018 թվականի հուլիսի 17-ին Աուդերոն վարձավճարով տեղափոխվեց Սամպդորիա[15][16][17][18]՝ միանգամից դառնալով թիմի հիմնական դարպասապահը։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Վիտերբեզեի դեմ խաղում[19]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում Սամպդորիայի կազմում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[20]։ 2019 թվականի փետրվարի 26-ին Սամպդորիան գնեց Աուդերոյի լրիվ տրանսֆերը 20 միլիոն եվրոյի դիմաց[21][22][23][24]։ Իր առաջին մրցաշրջանում իտալացին անցկացրեց 37 հանդիպում՝ 12 խաղում պահելով իր դարպասը անառիկ[25]։

Միջազգային կարիերա խմբագրել

Աուդերոն ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[26]։ 2013 թվականի հոկտեմբերին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում՝ լինելով թիմի երկրորդ դարպասապահը Սիմոնե Սկուֆետից հետո[27][28]։ Իտալիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ 2-0 հաշվով պարտվելով Մեքսիկային[29]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[30]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յուվենտուս 2016–17 Սերիա A 1 0 0 0 0 0 0 0 1 0
Վենեցիա (վարձավճար) 2017–18 Սերիա B 35 0 1 0 3 0 39 0
Սամպդորիա 2018–19 Սերիա A 36 0 1 0 37 0
2019–20 7 0 1 0 8 0
Ընդհանուր 43 0 2 0 0 0 0 0 45 0
Կարիերայի ընդհանուր 79 0 3 0 0 0 3 0 85 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Յուվենտուս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - E. Audero - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  4. «Better than Alisson, Gianluigi Buffon and Jan Oblak: Emil Audero, the goalkeeper with the highest save percentage in Europe | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  5. «Emil Audero: who is the promising Serie A goalkeeper wanted by Arsenal». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  6. «Juventus FC - Torino FC, Nov 30, 2014 - Serie A - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  7. «Bologna FC 1909 - Juventus FC, May 27, 2017 - Serie A - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  8. «Audero basks in the moment after Serie A debut». Juventus.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  9. «In bocca al lupo, Emil!». Juventus.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  10. Penza, Danny (2017 թ․ հուլիսի 9). «OFFICIALLY OFFICIAL: Emil Audero joins Venezia on loan». Black & White & Read All Over. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  11. Netralnews.Com. «Netralnews.com - Emil Audero Mulyadi Moves to Venezia on Loan». netralnews.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.(չաշխատող հղում)
  12. «UFFICIALE - Audero in prestito al Venezia». www.tuttojuve.com (իտալերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  13. «Venezia FC - Pordenone Calcio, Aug 6, 2017 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  14. «Venezia FC - US Salernitana 1919, Aug 26, 2017 - Serie B - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  15. «Audero is a Blucerchiati: Goalkeeper signs on loan deal». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  16. «Official: Sampdoria sign Audero | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  17. «Official | Sampdoria sign goalkeeper Emil Audero from Juventus | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  18. «Gianluca Di Marzio :: Sampdoria signs Audero from Juventus on loan». gianlucadimarzio.com (իտալերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  19. «UC Sampdoria - AS Viterbese Castrense, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  20. «Udinese Calcio - UC Sampdoria, Aug 26, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  21. «Audero joins Sampdoria on a permanent basis». Juventus.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  22. «Juventus Goalkeeper Emil Audero Officially Joins Sampdoria in €20m Deal». 90min.com (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  23. «Official: Samp to keep Audero | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  24. «Audero completes permanent Sampdoria move from Juventus for €20m». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  25. «Emil Audero | Football Stats | Sampdoria | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  26. Guest, Rob (2019 թ․ հունվարի 22). «Who is Emil Audero? The goalkeeper who could replace Cech at Arsenal». footballlondon. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  27. FIFA.com. «FIFA U-17 World Cup UAE 2013 - Teams - Italy». FIFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.(չաշխատող հղում)
  28. FIFA.com. «Italy feel revived Mexico's sting». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  29. «Italy U17 - Mexico U17, Oct 28, 2013 - 2013 FIFA U-17 World Cup - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  30. «Emil Audero». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  31. «Juventus win sixth Serie A title in a row with Crotone victory». Eurosport. 2017 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  32. «Juventus win Coppa Italia to keep treble dream alive». Eurosport. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել