Էմիլի Ջեյն Սիբոմ (անգլ.՝ Emily Jane Seebohm, հունիսի 5, 1992(1992-06-05), Ադելաիդա, Ավստրալիա), ավստրալիացի լողորդուհի[1], օլիմպիական երկակի չեմպիոն, աշխարհի հնգակի չեմպիոն։ Հանդես է գալիս մեջքի վրա լողով 100 և 200 մետր մրցատարածություններում, ազատ ոճով էստաֆետում։

Էմիլի Սիբոմ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Emily Jane Seebohm
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 5, 1992(1992-06-05) (31 տարեկան)
Ծննդավայր՝Ադելաիդա, Ավստրալիա
Ակումբ՝Energy Standard?
180 սանտիմետր
Քաշ՝64 կիլոգրամ

Կարիերա խմբագրել

Ավստրալիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի աշխարհի առաջնությունում 14 տարեկանում։ Պեկինի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ 4×100 էստաֆետայում[2][3]։ Նա նաև զբաղեցրել է 4-րդ տեղը (100 մ մեջքի վրա) և 14-րդ տեղը (50 մ մեջքի վրա)[4][5]։

2008 թվականի մարտի 6-ին Բրիսբենի կաթոլիկ դպրոցի աշակերտուհի Սիբոմը ռեկորդ է սահմանել 50 մետր տարածության վրա 28,10 վայրկյան ժամանակով՝ գերազանցելով Լի Յանգի համաշխարհային ռեկորդը (28,09) մեկ հարյուրերորդական վայրկյանով[6]։

2008 թվականի մարտի 22-ին Սիբոմը 50 մ մեջքի վրա մրցատարածությունում համաշխարհային ռեկորդ է սահմանել 2008 թվականի Ավստրալիայի առաջնության կիսաեզրափակիչում՝ ցույց տալով 27,95 վ ժամանակ և հինգ հարյուրերորդական վայրկյանով գերազանցելով Հեյլի Մաքգրեգորիի (28,00) համաշխարհային ռեկորդը[6], որը նա սահմանվել էր 15 օր առաջ՝ 2008 թվականի մարտի 7-ին[7]։ Մեկ օր անց նրա ռեկորդը գերազանցել է ավստրալուհի Սոֆի Էդինգթոնը՝ նույն մրցաշարի եզրափակչում ցույց տալով 27,67 վայրկյան արդյունք։ Սիբոմը որոշել է չմասնակցել այդ մրցաշարի եզրափակչին, քանի որ դա օլիմպիական միջոցառում չէր, և դրա փոխարեն որոշել է կենտրոնանալ 100 մետր մեջքի վրա մրցատարածության կիսաեզրափակչի վրա։ Ի վերջո, նա դարձել է առաջին ավստրալիացի կինը, որը հաղթահարել է այդ մրցատարածությունը մեկ րոպից պակաս ժամանակում․ մրցատարածությունն անցնելով 59,78 վայրկյանում՝ նա դարձել է 5-րդ ամենաարագ լողորդը։ Այնուհետև նա բարելավել է իր ռեկորդը մինչև 59,58 վ՝ հաղթելով Ավստրալիայի առաջնությունում և իրավունք ստանալով մասնակցել Պեկինի Օլիմպիական խաղերին[8]։

2009 թվականին Հռոմում կայացած ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Սիբոմը բրոնզե մեդալ է նվաճել 100 մ մեջքի վրա մրցատարածությունն անցնելով 58,88 վայրկյանում[9][10]։ Նա 4×100 մ էստաֆետայում նվաճել է արծաթե մեդալ[11], մեջքի վրա 50 մ մրցատարածությունում զբաղեցրել 7-րդ տեղը և 15-րդ տեղը 200 մ մրցատարածությունում[12][13]։

2013 թվականի Ավստրալիայի լողի առաջնությունում Սիբոմը 50 մ և 100 մ մեջքի վրա մրցատարածություններում նվաճել է ոսկե մեդալ, 200 մ անհատական համակցությամբ և 200 մ թիկնալողում բրոնզե մեդալներ՝ իրավունք ստանալով մասնակցել ջրային մարզաձևերի աշխարհի 2013 թվականի առաջնությանը։ 2013 թվականի աշխարհի առաջնությունում արժանացել է երեք արծաթե մեդալների (երկուսը էստաֆետայում և մեկը մեջքի վրա 100 մետր մրցատարծությունում)[14][15]։

2015 թվականի աշխարհի առաջնությունում Կազանում նվաճել է երեք ոսկե մեդալ (100 և 200 մետր մեջքի վրա և 4×100 մետր ազատ ոճով էստաֆետա), ինչպես նաև 4×100 էստաֆետայում՝ բրոնզե մեդալ։ Մեջքի վրա 200 մետր մրցատարածության եզրափակչում Կազանում ռևանշ է վերցրել Միսսի Ֆրանկլինից Լոնդոնի Օլիմպիական խաղերում 100 մետր մրցատարածությունում պարտվելու համար։

2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Սիբոմը Ավստրալիան ներկայացրել է 100 և 200 մետր մրցատարածությունում և նվաճել է արծաթե մեդալ 4×100 մետր էստաֆետայում[16][17]։

2021 թվականի հունիսի 13-ին Սիբոմը որակավորվել է 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի համար՝ Ավստրալիայի օլիմպիական մրցումների ժամանակ 100 մետր մեջքի վրա մրցատարածությունում զբաղեցնելով երկրորդ տեղը 58,59 վայրկյանում[18]։ Տոկիոյի Օլիմպիական խաղերը Սիբոմի համար դարձել են չորրորդ Օլիմպիական խաղերը անընդմեջ, և նա դարձել է չորս օլիմպիական խաղերի մասնակցած երեք ավստրալիացի լողորդներից մեկը։ Տոկիոյում Սիբոմը նվաճել է ոսկե մեդալ 200 մ մրցատարածությունում և արծաթե մեդալ 4×100 մ էստաֆետայում։

Անձնական կյանք խմբագրել

Երեք տարեկանում Էմիլին Ադելաիդայից տեղափոխվել է Բրիսբեն (Քվինսլենդ)[19]։ Սիբոմը Սուրբ Հովսեփի կաթոլիկ տարրական դպրոց է հաճախել մինչև 6-րդ դասարան, այնուհետեւ տեղափոխվել է Սուրբ Յոհան Ֆիշերի քոլեջ՝ աղջիկների կաթոլիկ դպրոց։ Երկու դպրոցներն էլ գտնվում են Բրաքեն Ռիջում։ Նրա հայրը՝ Ջոն Սիբոմը, «SANFL»-ի ֆուտբոլիստ էր, որն ավելի քան 300 խաղ է անցկացրել «lenelg Tigers» (Վագրեր) ակումբի կազմում։

2009 թվականի հունվարի 26-ին Սիբոմը պարգևատրվել է Ավստրալիայի շքանշանի մեդալով[20]։

2015-2018 թվականներին[21] հանդիպել է ավստրալիացի լողորդ Միթչ Լարկինի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Emily Seebohm Արխիվացված 2013-06-05 Wayback Machine Swimming Australia(անգլ.)
  2. Emily Seebohm Australian Olympic Committee(անգլ.)
  3. «2007 World Championships results: Women's 4x100 m medley relay final» (PDF). 31 марта 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  4. «2007 World Championships results: Women's 100 m backstroke final» (PDF). 27 марта 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  5. «2007 World Championships results: Women's 50 m backstroke semifinals» (PDF). 28 марта 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  6. 6,0 6,1 «Rice and Seebohm smash world records». The Sydney Morning Herald. 2008 թ․ մարտի 22. Վերցված է 2008 թ․ մարտի 24-ին.
  7. «McGregory breaks 50m backstroke world record». ABC News. 2008 թ․ մարտի 9. Վերցված է 2008 թ․ մարտի 24-ին.
  8. Alex Murdoch (2008 թ․ մարտի 25). «Seebohm sends a warning to world champ Coughlin». The Daily Telegraph.
  9. «2009 World Championships results: Women's 100 m backstroke final» (PDF). 28 июля 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  10. Todd Balym (29 июля 2009). «Seebohm slays Beijing demons with bronze». WA Today. Արխիվացված է օրիգինալից 27 сентября 2012-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  11. «2009 World Championships results: Women's 4x100 m medley relay final» (PDF). 2009 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  12. «2009 World Championships results: Women's 50 m backstroke final» (PDF). 30 июля 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 21-ին.
  13. «2009 World Championships results: Women's 200 m IM semifinals» (PDF). 26 июля 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  14. «Heat results of Women's 4 × 100 metre freestyle relay at the 2013 World Aquatics Championships» (pdf). Omega Timing. 28 июля 2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  15. «Final results of Women's 4 × 100 metre freestyle relay at the 2013 World Aquatics Championships» (pdf). Omega Timing. 28 июля 2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  16. «Emily Seebohm». Australian Olympic Committee. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  17. «Emily Seebohm». Rio 2016 Olympics. Australian Olympic Committee. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  18. «Heartbreak behind teen's world record». NewsComAu (անգլերեն). 2021 թ․ հունիսի 13. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  19. «Emily Seebohm's athlete profile». Yahoo!7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին.
  20. «SEEBOHM, Emily Jane». It's An Honour. Department of the Prime Minister and Cabinet. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  21. «End of line for swimming's golden couple». Coffs Coast Advocate (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Սիբոմ» հոդվածին։