Էմիլի Մյուլլեր

ֆրանսիական կարճամետրաժ կինոնկար

Էմիլի Մյուլլեր (ֆր.՝ Émilie Muller), 1993 թվականին[1] Իվոն Մարսիանոյի նկարահանած կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմն է։ Նկարահանվել է «Բուլոնի ստուդիաներում» (ֆր.՝ Studios de Boulogne)։ Պրեմիերան տեղի է ունեցել Ֆրանսիայում 1994 թվականի հոկտեմբերին[1]։ Ռեժիսորի երրորդ կինոնկարն է, և համարվում է 1990-ական թվականների լավագույն կարճամետրաժ կինոնկարներից։ Առաջադրվել է Սեզար կինոմրցանակի։

Էմիլի Մյուլլեր
ֆր.՝ Émilie Muller
Երկիր Ֆրանսիա
Ժանրդրամա
Թվականհոկտեմբեր 1994
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԻվոն Մարսիանո
Սցենարի հեղինակԻվոն Մարսիանո
ԵրաժշտությունԽալիլ Շահին
ԿինոընկերությունStudios de Boulogne
Տևողություն20 րոպե

Սյուժե խմբագրել

Սկսնակ դերասանուհի Էմիլի Մյուլլերը գալիս է իր առաջին կաստինգին։ Ռեժիսորը աղջկան խնդրում է պատմել իր պայուսակի իրերի մասին։ Էմիլին հերթով հանում է իրերը՝ բացիկներ, գիրք, ժամացույց, օրագիր և այլն, խորանում է հիշողությունների մեջ և պատմում յուրաքանչյուրի իր կյանքում ունեցած դերի մասին։ Նա խորանում է դերի մեջ, հարց է առաջանում, թե նա կկարողանա՞ ռեժիսորին համոզել, որ իրեն ընտրի դերի համար։ Բայց ֆիլմի վերջին րոպեն անսպասելի վերջաբան է մատուցում[2]։

Դերերում խմբագրել

  • Էմիլի Մյուլլեր - Վերոնիկա Վարգա
  • ռեժիսոր - Իվոն Մարսիանո
  • ռեժիսորի օգնական - Օլիվիե Ռամոն
  • Ալիս - Մարի Դավիդ
  • օպերատոր - Լիզ Բերաա[3][4]

Մրցանակներ խմբագրել

  • Լոնդոնի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի (անգլ.՝ Short Film Festival London) Գրան պրի (1994)
  • Բաստիայի Միջերկրածովային կինոփառատոնի ժյուրիի մեծ մրցանակ (1993)
  • Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի եվրոպական փառատոնի Գրան պրի (1993)
  • Բելֆորտի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի (անգլ.՝ Short Film Festival) Գրան պրի և հանդիսատեսի համակրանքի մրցանակ (1993)
  • Տուլուզի «Séquences» կինոփառատոնի առաջին մրցանակ (1994)
  • Վանսի կինոփառատոնի առաջին մրցանակ (1994)
  • Ստամբուլի կինոփառատոնի հանդիսատեսի համակրանքի երկրորդ մրցանակ (1995)[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Эмилия Мюллер (1993) / информация о фильме». kino-teatr.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  2. 2,0 2,1 ««Эмилия Мюллер» (Emilie Muller)». ron-tv.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  3. «Emilie Muller (1994) Full Cast & Crew». imdb.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  4. «Эмилия Мюллер / Emilie Muller». kinopoisk.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.